Պավել Կիրիենկո

ռուս ֆուտբոլիստ

Պավել Նիկոլաևիչ Կիրիենկո (հունիսի 14, 1994(1994-06-14)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Կոստանայի «Տոբոլ» ակումբի հարձակվող

Պավել Կիրիենկո
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 14, 1994(1994-06-14)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հասակ 175 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան։ Պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է «Զենիթ-2»-ում։ 2016 թվականին իր ակումբակից Դմիտրի Բոգաևի հետ մեկնել է Լիտվայի երկրորդ դիվիզիոնի «Պալանգա» ակումբ։ Նրա կազմում 4-ական խաղ անցկացնելուց հետո ֆուտբոլիստները վարձավճարով հայտնվել են «Տոսնոյում»։ Այսպիսով, Լենինգրադի մարզի թիմը ազատվել է «Զենիթին» փոխհատուցելուց՝ իր նախկին խաղացողների հետ պայմանագիր ստորագրելու շնորհիվ[2]։ Ավելի ուշ Սանակտ Պետերբուրգի ակումբը նրան պահանջել է «անտառապահներից»[3]։ Մրցաշրջանի արդյունքներով Կիրիենկոն օգնեց «Տոսնոյին» դուրս գալ Պրեմիեր լիգա, սակայն էլիտայում նա թիմի հետ չմնաց։ Մի քանի մրցաշրջան հարձակվողն անցկացրել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Դինամո» (Սանկտ Պետերբուրգ), «Սիբիր» և «Տոմ» ակումբներում։

2021 թվականի ձմռանը ռուսաստանցին տեղափոխվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի «Նոյ» ակումբ։ Կիրիենկոյի նոր թիմում նորամուտը նշել է փետրվարի 19-ին՝ «Վանի» դեմ խաղում (4:0)։ Առաջին խաղում հարձակվողին հաջողվել է 11 մետրանոցից գոլ խփել[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջին լիգայի արծաթե մեդալակիր. 2016-2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/217026
  2. «Самый странный трансфер этого лета в российском футболе». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  3. ««Зенит» требует от «Тосно» компенсацию за переход Богаева и Кириенко». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  4. 19.02.2021 «Ноа» — «Ван» — 4:0 (протокол)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Կիրիենկո» հոդվածին։