Պավել Գեորգիևիչ Դաուգե (լատիշ․՝ Pauls Dauge, կուսակցական ծածկանունը՝ Պիկ, օգոստոսի 10 (22), 1869[1] կամ 1869[2], Sauka, Sauka Parish, Friedrichstadt County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 2, 1946(1946-09-02)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի հեղափոխական գործիչ, ԽՍՀՄ-ում ստոմատոլոգիայի հիմնադիրներից, ԽՄԿԿ անդամ (1903

Պավել Դաուգե
լատիշ․՝ Pauls Dauge
Ծնվել էօգոստոսի 10 (22), 1869[1] կամ 1869[2]
ԾննդավայրSauka, Sauka Parish, Friedrichstadt County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 2, 1946(1946-09-02)[1]
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԴորպատի կայսերական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունատամնաբույժ, հեղափոխական, հրատարակիչ, հասարակական գործիչ, ատամնաբույժ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
ԵրեխաներLev Reisner?

1897 թվականին ավարտել է Մոսկվայի ատամնաբուժական դպրոցը, սովորել Բեռլինի ատամնաբուժական ինստիտուտում։ 1904 թվականին ծանոթացել է Վլադիմիր Լենինի հետ։ Թղթակցել է բոլշևիկյան «Բորբա» («ռուս.՝ Борьба», 1905), «Սվետոչ» («ռուս.՝ Светоч», 1906) թերթերին։ Լատիշերեն է թարգմանել Ֆրիդրիխ Էնգելսի աշխատություններից։ 1917 թվականին Մոսկվայում մասնակցել է խորհրդային ռեժիմի համար մղված խռովություններին։ 1918—1928 թվականներին աշխատել է ՌՍՖՍՀ առողջապահության ժողկոմատում։

Դաուգեյի նախաձեռնությամբ Մոսկվայում ստեղծվել է պետական գիտագործնական ատամնաբուժության ինստիտիտուտը։ Դաուգեն Վաշինգտոնի միջազգային ատամնաբուժական ակադեմիայի (1929 թվականից) և Վիեննայի ատամնաբուժական ընկերության (1931 թվականից) պատվավոր անդամ էր։ Գրել է աշխատություններ՝ նվիրված Լատվիայում հեղափոխական շարժումների պատմությանը, ինչպես նաև ստոմատոլոգիային։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 319