Բենգալյան կրակ (գերմ.՝ bengalisches Feuerի բառապատճենը, կեղծ կրակ[1]), հրարվեստում կիրառվող այրվող միացություն։ Ժամանակակից կայծկլտուն բենգալյան աստղը պարունակում է բարիումի նիտրատ՝ որպես օքսիդացնող, ալյումինի փոշի կամ մագնեզիում՝ որպես դյուրավառ, դեքստրին կամ օսլա՝ որպես սոսինձ, ինչպես նաև օքսիդացված երկաթյա խարտուքներ՝ կայծեր առաջացնելու համար։

Բենգալյան կրակի այրումը (ջերմաստիճանը՝ +1100 °C)
Բենգալյան մոմի այրումը

Բենգալյան մոմերը կազմված են երկաթյա մետաղալարից, որի ծայրերից մեկին բենգալյան կրակ է քսված։

Բենգալյան մոմի առանձնահատկությունն այրման մեջ է. այրումը տեղի է ունենում պարուրաձև՝ մոմի առանցքի շուրջը։ Պրոցեսն առաջանում է մետաղալարի առավել բարձր ջերմահաղորդման պատճառով, քան այրվող նյութն ունի[2]։

Անվանումը ծագել է Հնդկաստանի Բենգալիա[3] պրովինցիայից, որտեղ վերոնշյալ բաղադրությունը կիրառվել է ազդանշանի հարմարանքի համար։

Արվեստում և զանգվածային մշակույթում խմբագրել

monochrom միջազգային գեղարվեստական խումբը ծրագրում էր այրել 10 000 բենգալյան մոմ. խումբը սա մեկնաբանում էր որպես «խորհրդանշական ազատագրում», ինչը պետք է արտացոլեր մոնոթեիզմին բնորոշ ավանդույթներ[4] : Տորոնտոյից, Օնտարիոյից, Կանադայից հավաքված մի մեծ խումբ նույնպես կազմակերպեց այդպիսի միջոցառում, որի ժամանակ պետք է այրեր 10 000 բենգալյան մոմ. այս դեպքում միջոցառումը խորհրդանշում էր նորարարությունը, ստեղծագործական միտքը, պայծառությունը և ջերմությունը[5]։ 1999 թվականին 2 նկարիչներ՝ Տոբիաս Քիպը և Թիմո Պիտկյամոն, մշակեցին մի տեխնիկա, որի շնորհիվ դիմանկարները նկարում էին այրվող բենգալյան մոմերով, ինչը նրանք անվանեցին հրարվեստ։ Այդ ժամանակվանից ի վեր նրանք նկարել են ավելի քան 20 000 դիմանկար՝ հրարվեստի միջոցով ստեղծված[6]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Бенгальский огонь». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Бенгальский огонь // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.