Պաստել դե չոկլո (իսպ.՝ Pastel de choclo), հարավամերիկյան խոհանոցի կարկանդակ։

Պաստել դե չոկլո
Պերուական խոհանոց և Chilean cuisine?
Տեսակճաշ
Ենթատեսակտորթ
Հիմնականմաիս, սոխ, Տավարի միս և ձու
 Pastel de choclo Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կերակրի ծագման ճշգրիտ տեղը և ժամանակը հայտնի չեն։ Ենթադրվում է, որ այն 17-րդ դարում հնարել են Պերուում։ Ներկայումս, բացի Պերուից կարկանդակը լայնորեն տարածված է նաև Չիլիում, Արգենտինայում և Բոլիվիայում[1]։

Պատրաստում խմբագրել

Քաղցր եգիպտացորենը մանրացնել մինչև խյուս դառնա։ Խառնել կաթով և ռեհանով։ Ավելացնել հալած կարագ։ Այս խառնուրդով կաթսան տեղադրել ցածր կրակի վրա (մոտ 15 րոպե)։ Պարբերաբար զանգվածը պետք է խառնել[1]։

Լցոնը պատրաստել տավարի աղացած մսից, որը շոգեխաշվում է գլուխ սոխով և համեմունքներով (պապրիկա, սխտոր, պղպեղ և քիմիոն)։ Լցոնի հետ միասին շարել լավ եփած ձվի փոքր կտորներ, չամիչ և ձիթապտուղ[1]։

Այնուհետև պետք է տաքացնել ջեռուցը մինչև 400 °F (≈ 200 °C): Լցոնը դնել կաթսայի մեջ։ Վերևից լցնել եգիպտացորենի խառնուրդը։ Ըստ ճաշակի, կարելի է վրան շաղ տալ շաքար կամ կոկոսի նրբաշերտ։ Տեղադրել ջեռուցում։ Թխել 30 րոպե։ Այնուհետև տապակել ևս 5-7 րոպե, մինչև վերին շերտը դառնա ոսկե դարչնագույն[1]։

Երբեմն լցոնի համար օգտագործում են հավ, կարելի է ավելացնել նաև կտրատած սունկ և մոցարելլա պանիր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Pastel de Choclo: Chilean Corn Pie».

Արտաքին հղումներ խմբագրել