Պասկո Կուզման (մակեդոներեն՝ Паско Кузман, հոկտեմբերի 15, 1947(1947-10-15), Vapila, Օքրիդ մունիցիպալիտետ, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի հնագետ

Պասկո Կուզման
Ծնվել էհոկտեմբերի 15, 1947(1947-10-15) (76 տարեկան)
Vapila, Օքրիդ մունիցիպալիտետ, Հյուսիսային Մակեդոնիա
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունմարդաբան, հնագետ և գրող
 Pasko Kuzman Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Պասկո Կուզմանը հնագիտական աշխատանքներ է կատարել Հյուսիսային Մակեդոնիայի շատ ու շատ վայրերում, սակայն առանձնակի ուշադրություն է նվիրել մայրաքաղաք Սկոպիեի և Եվրոպայի ամենախոր լճերից մեկի՝ Օհրիդի շրջակայքի հետազոտմանը։ Այդտեղ նա հայտնաբերել է երեքհազարամյա Լիքնիդոս բնակավայրի հնավայրը, հավանաբար Ֆիլիպ Երկրորդ կամ Ֆիլիպ Երրորդ Մակեդոնացիների ժամանակներում կառուցված Սամուիլի բերդի մնացորդները։

Վերջին տարիներին իր կատարած հնագիտական հայտնագործությունների համար Կուզմանը Հյուսիսային Մակեդոնիայում համարվում է ամենավաստակաշատ ու ամենաարժանավոր գիտնականներից մեկը[1]։

Անձնական կյանք խմբագրել

Պասկո Կուզմանն ամուսնացած է, ունի չորս դուստր, վերջերս էլ պապիկ է դարձել[1]։ 2013 թվականին կալանավորվել է՝ մեղադրվելով հնագույն գտածոների մաքսանենգ վաճառքի մեջ[2]։

Ժամանակի ճանապարհորդը խմբագրել

Պասկո Կուզմանն ինքն իրեն հռչակել է ժամանակների միջով ճանապարհորդող անձնավորություն։ Նա իր ձախ դաստակին երեք ժամացույց է կրում, և դրանք, ինչպես ինքն է ասում, օգնում են իրեն՝ ճանապարհորդելու ժամանակների միջով։ Ժամացույցներից մեկը նրան տանում է հեռավոր անցյալ՝ բրոնզի ու նորքարեդարյան դարաշրջաններ, երկրորդ ժամացույցը տեղափոխում է ապագա, իսկ երրորդը՝ «Հնագետի ժամացույց»-ը, զգոնացնում է ու մշտապես հիշեցնում, որ ժամանակը ոսկի է, և պետք է թանկ գնահատել, արժևորել ներկան[3]։ Այս կարգի հայտարարությունները որոշ գիտնականների համար հիմք են ծառայել՝ կարծելու, թե նրա մտավոր վիճակն այնքան էլ կայուն չէ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Vecer Արխիվացված 2011-09-28 Wayback Machine По 4 ќерки-Внук - Паско Кузман стана дедо. 29-12-2009
  2. «Macedonia Puts Top Archaeologist Under House Arrest». Balkan insight. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  3. Richard Bangs, Richard Bangs' Adventures with Purpose: Dispatches from the Front Lines of Earth, p.297, Menasha Ridge Press, 2007
  4. J. P. Moreland, Tim Muehlhoff, The God Conversation: Using Stories and Illustrations to Explain Your Faith, p.71, IVP Books, 2007
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկո Կուզման» հոդվածին։