Պասանգ Լհամու Շերպա նեպալ.՝ पासाङ ल्हामु शेर्पा, դեկտեմբերի 10, 1961(1961-12-10), Lukla, Սոլուկհումբու, Koshi Province, Նեպալ - ապրիլի 22, 1993(1993-04-22), Էվերեստ), նեպալցի կին լեռնագնաց, ով համարվում է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը նվաճած առաջին կինը։

Պասանգ Լհամու Շերպա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1961(1961-12-10)
ԾննդավայրLukla, Սոլուկհումբու, Koshi Province, Նեպալ
Մահացել էապրիլի 22, 1993(1993-04-22) (31 տարեկան)
Մահվան վայրԷվերեստ
Քաղաքացիություն Նեպալ
Մասնագիտությունլեռնագնաց
Պարգևներ և
մրցանակներ
Նեպալի աստղի շքանշան
 Pasang Lhamu Sherpa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է լեռնագնացների ընտանիքում և պատանեկան տարիքից վարժվել լեռներ մագլցելուն։ Հաջողությամբ նվաճել է մի շարք դժվարամատչելի ու բարձր լեռնագագաթներ՝ Մոնբլանը, Չո Օյուլը, Յալապիկը, Պիսանգ Հիմալը և այլն։ Երեք անգամ փորձել է բարձրանալ Էվերեստ, բայց այդ փորձերն անհաջող ավարտ են ունեցել։ Չորրորդ փորձն իրականացրել է 1993 թվականի ապրիլի 22-ին՝ ընտրելով Հարավարևելյան լեռնաշղթայի հարավային երթուղին։

Առավոտյան եղանակը պարզ էր ու պայծառ և այդպիսին մնաց նաև մինչև 8,848 մետրանոց գագաթին հասնելը։ Բայց ուղեկցող շերպերից մեկը՝ Էվերեստը մինչ այդ հինգ անգամ նվաճած Սոնամ Չերինգը, լրջորեն հիվանդացել էր, և չնայած Պասանգ Լհամուի գործադրած ջանքերին, նրա կյանքը փրկել չհաջողվեց[1]։ Վայրէջքի ժամանակ, ինչպես սովորաբար լինում է լեռներում, եղանակը կտրուկ փոխվեց, ու մոլեգին փոթորիկը խլեց խիզախ կին լեռնագնացի կյանքը։ Հետագայում լիտվացի լեռնագնաց Վլադաս Վիտկաուսկասի օգնությամբ կարողացան իջեցնել նրա դիակը։

Պասանգ Լհամուն հետմահու բարձր պատիվների արժանացավ ինչպես իր հայրենիքում, այնպես էլ աշխարհի այլ լեռնագնացների շրջանում։ Նրա հուղարկավորության օրը հայտարարվեց ազգային սգի օր։ Նա առաջին կինն էր, ում Նեպալի թագավորը պարգևատրեց այդ երկրի բարձրագույն պետական պարգևով՝ «Nepal Tara» («Նեպալի աստղ») շքանշանով, նրա անունը ներառվեց ազգային հերոսների ցուցակում։ Մայրաքաղաք Կատմանդուում կանգնեցվեց Պասանգ Լհամուի բարձր հուշարձանը, Նեպալի կառավարության որոշմամբ Մահալանգուր լենաշղթայի Ջասամբա Հիմալ լեռնագագաթը (7,315 մ) կոչվեց նրա անունով, գյուղատնտեսության նախարարությունը նրա անունով կոչեց ցորենի նորաստեղծ տեսակներից մեկը, Նեպալի արևելքում՝ Ջհապա շրջանի Դհուլաբարի քաղաքում բացվեց նրան նվիրված հուշաթանգարան, Տրիշուլի-Դունչե 117 կիլոմետրանոց ավտոմայրուղուն, ինչպես նաև մի շարք հիվանդանոցների, դպրոցների շնորհվեց խիզախ կին լեռնագնացի անունը, թողարկվեց նրա պատկերը կրող նամականիշ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Pasang Lhamu Sherpa: Inspiring the next generation of Nepali». ECS NEPAL (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել