Պապլոր
Պապլոր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պապլորի հայկական սոխուկը (Muscari armeniacum) | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Muscari
Mill., 1754
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Muscari botryoides (L.) Mill. | ||||||||||||
|
Պապլոր կամ վարդապետիկ (լատին․՝ Muscari), հակինթազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 60) տեսակ։
Անվանում
խմբագրելԼատրներեն անվանումը ստացել է ծաղիկները բույրի շնորհիվ, որոնց բույրը հիշեցնում է մուշկ[1]։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում՝ 7 տեսակ.
- պապլոր նրբածաղիկ (M. tenuiflorum),
- պապլոր կովկասյան (M. caucasicum),
- պապլոր Շովիցի (M. szovitsianum) և այլն։
Տարածում
խմբագրելՏարածված է Շիրակի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր նոսրանտառներում, կիսաանապատներում, խճոտ ու քարքարոտ լանջերին, ալպյան մարգագետիններում և այլն։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԿոճղեզավոր է։ Ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 40 սմ։ Տերևները կաշեկերպ են, արմատամերձ, գծաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն կամ դեղնականաչ։ Ծաղկում է մարտ-հունիսին։ Պտուղը եռանիստ տուփիկ է։ Սերմերը գնդաձև են, սև։
Նշանակություն
խմբագրելՈրոշ տեսակներ աճեցնում են որպես գեղագարդիչ բույսեր։ պապլոր փայլունը (M.pallens) հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Տավուշի մարզի մարգագետիններում, անտառի բացատներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տեսակներ
խմբագրելMuscari դասը ըստ 2014 թվականի տվյալների ընդգրկում է 44 տեսակ[2]։
- Muscari adilii - Էնդեմիկ տեսակ Թուրքիայում
- Muscari albiflorum - Էնդեմիկ Հյուսիսային Եգիպտոսում
- Muscari alpanicum - Ադրբեջանի արևելյան շրջան
- Muscari anatolicum - էնդեմիկ տեսակ կենտրոնական Թուրքիայում
- Muscari armeniacum - Բալկաններում, Թուրքիայում, Կովկասում
- Muscari atlanticum - Իսպանիա և Մարոկկո
- Muscari aucheri - էնդեմիկ Թուրքիայում
- Muscari babachii
- Muscari baeticum - էնդեմիկ Իսպանիայում
- Muscari botryoides
- Muscari bourgaei - էնդեմիկ տեսակ Թուրքիայի արևմտյան և հարավային շրջաններում
- Muscari cazorlanum - էնդեմիկ Իսպանիայում
- Muscari commutatum
- Muscari discolor
- Muscari dolichanthum -Կովկասում
- Muscari fertile - նկարագրված է 2002 թվականին Իսրայելում
- Muscari filiforme
- Muscari hermonense
- Muscari hierosolymitanum
- Muscari kerkis
- Muscari kurdicum
- Muscari latifolium
- Muscari lazulinum
- Muscari longistylum
- Muscari macbeathianum
- Muscari macrocarpum
- Muscari massayanum
- Muscari matritensis - էնդեմիկ Իսպանիայում
- Muscari microstomum
- Muscari mirum
- Muscari neglectum
- Muscari olivetorum
- Muscari parviflorum
- Muscari pulchellum
- Muscari racemosum
- Muscari salah-eidii
- Muscari sandrasicum
- Muscari sirnakense
- Muscari sivrihisardaghlarensis
- Muscari stenanthum
- Muscari tavoricum
- Muscari turcicum
- Muscari tuzgoluensis
- Muscari vuralii
Ըստ Միջազգային գրանցման մարմինների (ICRA) նոր սորտեր են հանդիսանում Royal General Bulb Growers' Association (KAVB)։ Ասոցիացիոն կայքը ներառում սորտերը տվյալների բազայում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Артюшенко З.Т. Декоративные травянистые растения для открытого грунта СССР. В 2 т. / Н. А. Аврорин. — Л.: Наука, Лен. отд., 1977. — Т. 2. — С. 168-173.
- ↑ «Muscari Mill., Gard. Dict. Abr. ed. 4 (1754)». Kew Gardens. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7–ին-ին.
- ↑ De database Geregistreerde cultivars
Գրականություն
խմբագրել- Мордак Е. В. Семейство лилейные (Liliaceae) // Жизнь растений։ в 6 тт. Т. 6. Цветковые растения / под ред. А. Л. Тахтаджяна. - М.։ Просвещение, 1982. - С. 86.
- Артюшенко З.Т. Декоративные травянистые растения для открытого грунта СССР. В 2 т. / Н. А. Аврорин. — Л.: Наука, Лен. отд., 1977. — Т. 2. — С. 168-172.
Արտաքին հղումներ
խմբագրել- Мускари в Энциклопедии декоративных садовых растений
- Pacific Bulb Society: Muscari (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապլոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապլոր» հոդվածին։ |