Պապիաս Հիերապոլսեցի (հուն․՝ Παπίας, 70[1][2], հավանաբար՝ 1-ին դար[3] կամ մոտ 60[4], Փոքր Ասիա, Թուրքիա - 2-րդ դար[3] կամ 140[4], Զմյուռնիա, Հին Հռոմ և Իզմիր[5]), վաղ քրիստոնյա հեղինակ, սուրբ, առաքելական հայրերից մեկը։ Փռյուգիայի Հիերապոլիս քաղաքի եպիսկոպոս։ Ըստ Հիրենեոս Լիոնացու վկայության Պապիասը անձամբ ճանաչել է Հովհաննես առաքյալին և մտերիմ է եղել Պողիկարպոս Զմյուռնիացու հետ։

Պապիաս Հիերապոլսեցի
Դիմանկար
Ծնվել է70[1][2], հավանաբար՝ 1-ին դար[3] կամ մոտ 60[4]
ԾննդավայրՓոքր Ասիա, Թուրքիա
Մահացել է2-րդ դար[3] կամ 140[4]
Մահվան վայրԶմյուռնիա, Հին Հռոմ կամ Իզմիր[5]
ՔաղաքացիությունԱսիա
ԿրոնՎաղ քրիստոնեություն
Մասնագիտությունքահանա և գրող
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
 Papias of Hierapolis Վիքիպահեստում

Հանդիսանում է 5 գրքից բաղկացած «Տիրոջ ասույթների շարադրում» (հուն․՝ Κυριακῶν λογίων ἐξηγήσις) երկի հեղինակ, որը մեզ ամբաղջությամբ չի հասել։ Այլ հեղինակների երկերում պահպանված հատվածները և մեջբերումները արժեքավոր տեղեկություններ են պարունակում վաղ քրիստոնեության պատմության վերաբերյալ։ Գրվել է 125-130 թվականներին Երկից պահպանվել են միայն 12 թոքրիկ հատվածներ, հիմնականում նոր կտակարանին վերաբերող խնդիրների վերաբերյալ։ Այս գրքի անհայտացումը մեծ կորուստ է հայրաբանական գրականության համար, որովհետև Պապիասը իր գրքում հավաքել էր Քրիստոսի և նրա առաքյալների մասին իր ժամանակի գրեթե բոլոր բանավոր ավանդություններն ու պատմությունը։

Պապիասը մահացել է մ.թ. 155 կամ 165 թ. Զմուռնիա քաղաքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապիաս Հիերապոլսեցի» հոդվածին։