Պապե Գուեյե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Պապե Ալասանե Գուեյե (ֆր․՝ Pape Alassane Gueye, հունվարի 24, 1999, Մոնրեալ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Օլիմպիկ Մարսելի» կազմում։

Պապե Գուեյե
ֆր․՝ Pape Alassane Gueye
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պապե Ալասանե Գուեյե
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1999(1999-01-24)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Մոնրեալ, Ֆրանսիա
Հասակ 189 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար 22
Պատանեկան կարիերա
2012-2017 Ֆրանսիա Հավր ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017-2020 Ֆրանսիա Հավր ՖԱ 39 (0)
2020 Անգլիա Ուոթֆորդ 28 (7)
2020-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 20 (1)
Ազգային հավաքական
2019 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 18, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 17, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

«Հավր ՖԱ» խմբագրել

Պապե Գուեյեն «Հավր ՖԱ»-ի ակադեմիայի սան է։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2017 թվականի մայիսի 5-ին՝ Լիգա 2-ի շրջանակներում կայացած «Նյոր ՖԱ»-ի դեմ խաղում[2]։

2017 թվականի հունիսի 20-ին ֆուտբոլիստը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ[3]։

«Ուոթֆորդ» խմբագրել

2020 թվականի ապրիլի 29-ին հայտարարվեց, որ պապե Գուեյեն համաձայնել է պայմանագիր կնքել Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Ուոթֆորդ ՖԱ»-ի հետ՝ «Հավր ՖԱ»-ի հետ իր գործող պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 2020 թվականի հուլիսի 1-ին։ Նա թիմի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, և հենց նույն օրն էլ տեղի է ունեցել նրա ներկայացումը երկրպագուներին[4]։

24 ժամ անց հայտնի դարձավ, որ Գուեյեն համաձայնել է տեղափոխվել «Օլիմպիկ Մարսել»[5], իսկ ըստ պայմանագրի անգլիական իրավունքը պահպանում է հետ գնելու առաջնային իրավունք։

«Օլիմպիկ Մարսել» խմբագրել

2020 թվականի հուլիսի 1-ին Պապե Գուեյեն տեղափոխվեց «Օլիմպիկ Մարսել»[6], իսկ տրանսֆերն արժեցել է 3 միլիոն եվրո[7][8]։

Խաղային ոճ խմբագրել

Գուեյեն «բոքս-թու-բոքս» ոճի կիսապաշտպան է՝ շնորհիվ իր ագրեսիվ և մրցունակ խաղաոճի։ Նա ունի խաղադաշտը «լավ տեսնելու» հատկություն, ինչպես նաև ուժեղ է ֆիզիկապես[9]։

Անձնական կյանք խմբագրել

Պապե Գուեյեն ծնվել է Ֆրանսիայում, ունի սենեգալիական արմատներ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Domino's Ligue 2 - Saison 2016/2017 - 36ème journée - Havre AC / Chamois Niortais». www.lfp.fr.
  3. «Le Havre : premier contrat pro pour Pape Gueye - MaLigue2». 2017 թ․ հունիսի 20.
  4. «Official: Hornets Sign Gueye». Watford FC. 2020 թ․ ապրիլի 29. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  5. Leventhal, Adam (2020 թ․ հունիսի 30). «Exclusive: Pape Gueye pictured 'signing' for Watford — but now unlikely to join». The Athletic. The Athletic Media Company. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Pape Gueye est Olympien» (Press release) (ֆրանսերեն). Marseille. 2020 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. «Transferts : Pape Gueye à l'OM (officiel)». L'Équipe. 2020 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  8. Walters, Mike (2020 թ․ հուլիսի 2). «Watford sell Pape Gueye to Marseille just 17 hours after finalising arrival». Daily Mirror.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «ESCLUSIVA - Milan e Udinese si muovono per un talento della Ligue 2». Numero Diez (իտալերեն). 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Le Havre Pape Gueye sign son premier contrat professionnel - Dakar Actu». 2017 թ․ հունիսի 20.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապե Գուեյե» հոդվածին։