Պապարացի (իտալ.` paparazzi, - պապարացո, - պապարացա), իտալերեն եզրույթ, որը սովորաբար վերաբերում է այն ֆոտոլրագրողներին, ովքեր լուսանկարում են հայտնի մարզիկների, հեռուստատեսային կամ կինոյի դերասանների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց` երբեմն առանց վերջիններիս համաձայնության և տեղեկացվածության։ Պապարացիներն անկախ պայմանագրեր են կնքում բուլվարային կազմակերպությունների հետ և կապ չունեն որևէ լրատվական գործակալության հետ։ Հայտնի անձինք սովորաբար չեն սատարում պապարացիների վարքը՝ վերջիններիս համարելով անընդունելի և զայրացուցիչ[1]:

Պապարացիի բրոնզե արձան Բրատիսլավայում (Սլովակիա)

Պապարացիները սովորաբար դրսևորում են կոպիտ պահելաձև։ Շատ աստղեր նշում են, որ որոշ պապարացիներ բառացիորեն ներխուժել են իրենց անձնական տարածք, իսկ ոմանք էլ հրամայել են իրենց զուսպ մնալ և չշարժվել։

Բառի ծագումԽմբագրել

 
Պապարացին 1930 թ․ Գերմանիայում

Բառը այս իմաստով գործածության մեջ է մտել 1960 թվականին Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմի թողարկումից հետո, որի գլխավոր հերոսի ընկերոջ անունը Պապարացցո էր (դերասան Վալտեր Սանտեսսո): Պապարացցոյի նախատիպը Ֆելլինիի ընկերը ու հայտնի իտալացի լուսանկարիչն էր՝ Տացիո Սեկյարոլին: Գոյություն ունեն այդ անվան առաջացման մի շարք տեսություններ, որոնցից մի քանիսը առաջարկել է հենց ինքը Ֆելլինին: Ըստ  այդ տեսություններից մեկի Ֆելլինին  և ֆիլմի  սցենարիստ Էննիո Ֆլայանոն վերցրել են այդ բառը Ջորջ Գիսսինգի ճանապարհային  նշումների գրքից «By the Jonian sea» (1901), որում նշվում է ոմն Կորիոլիանո Պապարացցոն, որը Կալաբրիայի հյուրանոցներից մեկի տերն էր: Համաձայն մեկ այլ տեսության՝ Ֆլայանոն հորինել է այդ անունը՝ ասոցացնելով տեսախցիկի արձակած ձայնը կակղամորթների վահանակների փակվելու ձայնի հետ[2]: XIX դարի իտալական կենդանաբանական աշխատանքներում Paparazzi di mare  («ծովային պապարացի») բառակապակցությունը օգտագործվում է մակտրերի ընտանիքին պատկանող կաղկամորթների մասին խոսելիս (Mactra stultorum)[3]:

Ռեժիսորը այդ կերպարին կերտել է որպես հետաքրքրասեր ու անհանգստացնող մի լուսանկարիչ, որը նման է մոծակի: Ֆելլինին պատմել է, որ այդ անունը ինքը փոխառել է իր դասընկերներից մեկից, ում իր արագ խոսելու պատճառով անվանում էին Պապարացցո: Ավելի ուշ «պապարացի»  բառը հիմնականում օգտագործվել է տարբեր լեզուներով ու վերաբերել այն լուսանկարիչներին, որոնք հետևում են հայտնի մարդկանց վարկաբեկող նկար ձեռք բերելու համար:

Առանձին դեպքերԽմբագրել

  • XX դարի սկզբին գոյություն ունեին լուսանկարիչներ, ովքեր ժամերով թաքնվում էին, որպեսզի նկարահանեն ինչ-որ հետաքրքիր կամ վարկաբեկող տեսարան: Նրանց հետևում էին ու ենթարկում ծեծի[4]:
  • Ըստ վարկածներից մեկի, ավտովթարի պատճառը, որի ընթացքում 1997 թ. օգոստոսի 31-ին մահացել է արքայադուստր Դիանան, եղել է այն, որ իրեն հետևում էին պապարացցիները: Սակայն 2008 թ. դատարանը գտել է, որ արքայադուստրը մահացել է իր հարբած վարորդի ու հետևող մեքենաների անզգուշության պատճառով[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ամեն մեկը լրագրո՞ղ է, Ամերիքըն ջուրնալիզմ, Հոկտեմբեր 1997
  2. Pierre Coustillas. Gissing and the Paparazzi. // Francesco Badolato, George Gissing, romanziere del tardo periodo vittoriano; postfazione di Andrea Sciffo, Soveria Mannelli: Rubbettino, 2005, ISBN 88-498-1193-4, pp. 256-266 (on-line)
  3. Oronzio Gabriele Costa. Vocabolario zoologico comprendente le voci volgari con cui in Napoli ed in altre contrade del regno appellansi animali o parti di essi con la sinonimia scientifica ed italiana. - Azzolino, 1846. - С. 26.
  4. «Финансовые Известия: Роман с курятником»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-01-ին։ Վերցված է 2008-06-01 
  5. Би-би-си | Британия | Диана была «убита по неосторожности»