Պաուլ Բրայտներ
Պաուլ Բրայտներ (գերմ.՝ Paul Breitner; սեպտեմբերի 5, 1951[1][2][3][…], Կոլբերմոր, Բադ Այբլինգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆուտբոլիս, որը խաղացել է Գերմանիայի հավաքականում: Ֆուտբոլի համաշխարհային պատմության լավագույն պաշտպաններից մեկը: 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն, 1972 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն:
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 5, 1951[1][2][3][…] (69 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Կոլբերմոր, Բադ Այբլինգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] | |||||||||||||||||
Հասակ | 176 սմ | |||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | Պաշտպան, կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ներկայում որպես մարզական լրագրող աշխատում է գերմանական հեռուստատեսությունում:
1970-1974 թվականներին Մյունխենի «Բավարիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգային: 1974 թվականի աշխարհի առաջնությունից հետո տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»: 1977 թ.-ին վերադարձել է Բունդեսլիգա՝ խաղալով մեկ մրցաշրջան «Այնտրախտ Բրաունշվայնգ», իսկ 1978 թվականին կրկին սկսել է հանդես գալ «Բավարիայում»: 1983 թվականին ավարտել է իր կարիերան որպես ֆուտբոլիստ: Նա խաղացել է հարձակողական ոճի պաշտպանի (1970-ական թվականների սկիզբ) և կիսապաշտպանի դիրքերում:
Ընդհանուր Բունդեսլիգա-յում անցկացրել է 285 խաղ և խփել 93 գոլ:
Գերմանիայի ազգային հավաքականում հաջող կարիերա է ունեցել: Հավաքականում նրա փորձառու գործընկեր Բերտի Ֆոգտսը 1972 թվականի Եվրոպայի առաջնությունից հետ 20-ամյա Բրայտների մասին ասել է. «Պաուլը արդեն այսօր ինձնից ավելի լավն է»:
ՁեռքբերումներըԽմբագրել
- Ակումբ
Բավարիա
- Գերմանիայի չեմպիոն - 1972, 1973, 1974, 1980, 1981
- Գերմանիայի ֆուտբոլի գավաթի դափնեկիր - 1971, 1982
- Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության հաղթող - 1974
- Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1982
Ռեալ Մադրիդ
- Իսպանիայի ֆուտբոլի առաջնություն - 1975, 1976
- Իսպանիայի ֆուտբոլի գավաթի դափնեկիր - 1975
- Գերմանիայի հավաքական
- Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն - 1972
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն: 1974
- Աշխարհի փոխ-չեմպիոն: 1982
- Անհատական
- Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ - 1981
- Յուրահատուկ ձեռքբերում՝ գոլ է խփել աշխարհի 2 առաջնությունների եզրափակիչներում 1974 և 1982 թվականներին:
- 2004 թվականի Պելեի կողմից ընդգրկվել է «ՖԻՖԱ 100» ցանկում, որում ներառված են 125 կենդանի ֆուտբոլիստներ:
Ելույթների վիճակագրությունԽմբագրել
Ակումբ | Հորիզոնական | ԼԻգա | Գավաթ[5] | Եվրոգավաթ[6] | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բավարիա | 1969/70 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
1970/71 | 21 | 2 | 5 | 0 | 4 | 0 | 30 | 2 | |
1971/72 | 30 | 4 | 6 | 0 | 8 | 1 | 44 | 5 | |
1972/73 | 32 | 4 | 6 | 1 | 5 | 0 | 43 | 5 | |
1973/74 | 26 | 7 | 4 | 1 | 7 | 1 | 37 | 9 | |
Ընդհանուր | 109 | 17 | 22 | 2 | 24 | 2 | 155 | 21 | |
Ռեալ Մադրիդ | 1974/75 | 29 | 3 | 0 | 0 | 6 | 0 | 35 | 3 |
1975/76 | 25 | 6 | 0 | 0 | 7 | 0 | 32 | 6 | |
1976/77 | 30 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 33 | 1 | |
Ընդհանուր | 84 | 10 | 0 | 0 | 16 | 0 | 100 | 10 | |
Այնթրահթ (Բրաունշվեյգ) |
1977/78 | 30 | 10 | 4 | 4 | 5 | 1 | 39 | 15 |
Ընդհանուր | 30 | 10 | 4 | 4 | 5 | 1 | 39 | 15 | |
Բավարիա | 1978/79 | 33 | 12 | 2 | 1 | 0 | 0 | 35 | 13 |
1979/80 | 32 | 10 | 3 | 2 | 10 | 4 | 45 | 16 | |
1980/81 | 30 | 17 | 2 | 0 | 8 | 1 | 40 | 18 | |
1981/82 | 29 | 18 | 6 | 5 | 7 | 5 | 42 | 28 | |
1982/83 | 22 | 9 | 2 | 1 | 6 | 3 | 30 | 13 | |
Ընդհանուր | 146 | 66 | 15 | 9 | 31 | 13 | 192 | 88 | |
Ընդհանուր Բավարիայում | 255 | 83 | 37 | 11 | 55 | 15 | 347 | 109 | |
Ընդհանուր կարիերայում | 369 | 103 | 41 | 15 | 76 | 16 | 486 | 134 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118514911 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Գերմանիայի ֆուտբոլի գավաթ:
- ↑ Եվրպոայի չեմպիոնների գավաթ, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒՖԵԱ գավաթակիրների գավաթ, Տոնավաճառների գավաթ: