Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոց
Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոց (լատիշ․՝ Paula Stradiņa klīniskā universitātes slimnīca)[2], խոշորագույն ամբուլատոր և ստացիոնար բժշկական հաստատություն, որը գտնվում է Ռիգայում։ Կրում է լատիշ հայտնի վիրաբույժ Պաուլս Ստրադինշի անունը։ Հիվանդանոցը գիտական և կրթական բժշկական կենտրոն է նաև[3]։ Այն սերտորեն կապված է երկու համալսարանների` Ռիգայի Ստրադինշի համալսարանի և Լատվիայի համալսարանի հետ։
Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հիվանդանոց |
Հիմնադրված է | 1910[1] |
Անվանված է | Պաուլս Ստրադինշ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ռիգա |
Կայք | stradini.lv/page/4 |
![]() ![]() Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոց, Լատվիա | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոցը Լատվիայի խոշորագույն հիվանդանոցներից է։ Այն իր անվանումը փոխել է բազմաթիվ անգամ.
- բացվել է 1910 թվականին և կոչվել է Ռիգայի քաղաքային հիվանդանոց
- նախապատերազմական խորհրդային ժամանակներում` 1940-1941 թվականների ընթացքում կոչվել է Ազգային կլինիկական հիվանդանոց
- Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական օգուպացիայի ժամանակ կրկին վերանվանվել է Ռիգայի քաղաքային հիվանդանոց
- 1944-1948 թվականներին դարձել է Ազգային կլինիկական հիվանդանոց
- Հանրապետական կլինիկական հիվանդանոց
- 1958 թվականին կոչվել է Պաուլս Ստրադինշի անվան Հանրապետական կլինիկական հիվանդանոց
- 1993 թվականից կոչվել է Պաուլս Ստրադինշի անվան ազգային հիվանդանոց
- 1995 թվականից Լատվիական բժշկական ակադեմիայի Պաուլս Ստրադինշի անվան հիվանդանոց
- 2004 թվականին Պաուլս Ստրադինշի անվան կլինիկական համալսարանական հիվանդանոց[2]
Սակայն 1958 թվականից ի վեր Ռիգայի բնակիչները հիվանդանոցը կոչում են Ստրադինշի հիվանդանոց[4]։
ՊատահարներԽմբագրել
2013 թվականի օգոստոսի 2-ին հիվանդանոցի թթվածնային կայանում` 32 մասնաշենքում պայթյուն է եղել, որին հաջորդել է հրդեհը։ Պատահարից տուժել են երկու մարդ, որոնք հիվանդանոցի տեխնիկական անձնակազմից էին, յոթ մարդ փրկվել են, 170 -ը էվակուացվել։ Ահազանգը եղել է առավոտյան 9.30։ Մեկ ժամ անց հրդեհը մարվել է[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 2,0 2,1 «Par bezpeļņas organizācijas valsts akciju sabiedrības "Paula Stradiņa klīniskā universitātes slimnīca" reorganizāciju un valsts akciju sabiedrības "Paula Stradiņa klīniskā universitātes slimnīca" izveidi»։ Ministru kabineta rīkojums Nr.665 Rīgā 2004.gada 22.septembrī (prot. Nr.54 34.§)։ 2004 թվականի անվանափոխման որոշումը
- ↑ «Հիվանդանոցի պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-05-ին։ Վերցված է 2017-05-12
- ↑ Prof. Arnis Vīksna, Māris Pļaviņš/no grāmatas "Stradiņa slimnīca. Rakstu vainags deviņdesmitgadē.”, Rīga, 2000.gads.
- ↑ Пожар в больнице Страдыня локализован, пострадало 2 человека. Управление свободного Рижского порта.