Պան դե Ասուկար (Ուրուգվայ)

Պան դե Ասուկար (իսպ.՝ Pan de Azúcar), ոչ մեծ քաղաք Ուրուգվայի հարավարևմտյան մասում՝ Մալդոնադո դեպարտամենտում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Անվանումն ստացել է մերձակա Սեռո Պան դե Ասուկար սարից, որի գագաթին մի հսկայական խաչ է վեր խոյանում։ Ընկած է 60-րդ և 7-րդ ազգային ավտոմայրուղիների հատման վայրի մերձակայքում, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Մալդոնադո քաղաքից մոտավորապես 35 կիլոմետր, մոտակա Պիրիապոլիս քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա (հյուսիսարևմտյան ուղղությամբ)։

Բնակավայր
Պան դե Ասուկար
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ՀամայնքMaldonado Department?
Մակերես719 կմ²
ԲԾՄ79±1 մետր
Բնակչություն6597 մարդ (2011)
Փոստային դասիչ20300
Պան դե Ասուկար (Ուրուգվայ) (Ուրուգվայ)##
Պան դե Ասուկար (Ուրուգվայ) (Ուրուգվայ)

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է 1874 թվականի հոկտեմբերին, 1887 թվականի ապրիլի 20-ին ստացել է գյուղի (Pueblo-ի) կարգավիճակ[1]։ https://web.archive.org/web/20160304202658/http://www0.parlamento.gub.uy/leyes/AccesoTextoLey.asp?Ley=12621 |archivedate=4 March 2016 }}</ref>, 1961 թվականի սեպտեմբերի 7-ին էլ Պան դե Ասուկարին շնորհվել է Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[2]։

Բնակչություն

խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով Պան դե Ասուկարում ապրում էր 6.597 մարդ[3]։ Ըստ Intendencia Departamnetal de Maldonado-ի տվյալների՝ Պան դե Ասուկար անվանումը կրող ամբոջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է մոտավորապես 9.500[4]:

 
Պան դե Ասուկար համայնքի տեղորոշումը քարտեզի վրա
Տարին Բնակչությունը
1908 3,409
1963 4,190
1975 5,125
1985 5,513
1996 6,532
2004 7,098
2011 6,597

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[1]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Statistics of urban localities (1908–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «LEY N° 12.908». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1961. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Censos 2011 Cuadros Maldonado». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «Presupuesto-2011-2015». Intendencia Departamnetal de Maldonado. 2012. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պան դե Ասուկար (Ուրուգվայ)» հոդվածին։