Պանֆիլովականներ, 316-րդ հրաձգային դիվիզիայի զինվորները, որոնք աչքի ընկան Հայրենական մեծ պատերազմում (1941—1945) Մոսկվայի պաշտպանության ժամանակ։ Դիվիզիան կազմավորվել էր 1941 թվականի հուլիս-օգոստոսին Ալմա Աթայում։ Հրամանատարն էր գեներալ-մայոր Ի․ Վ․ Պանֆիչովը։ Դիվիզիան 1941 թվականի հոկտեմբեր—նոյեմբերին կռվել է Վոլոկոլամսկի շրջանում։ Նոյեմբեր 16-ին՝ Մոսկվայի վրա Նացիստական Գերմանիայի նոր հարձակման օրը, դիմադրություն ցույց տվին դիվիզիայի 1075-րդ հրաձգային գնդի 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 28 մարտիկները՝ քաղղեկ Վ․ Կլոչկովի գլխավորությամբ։

Հուշահամալիր Ալմա Աթայում

Չորսժամյա մարտում պանֆիլովականները ոչնչացրին թշնամու 18 տանկ, և համարյա բոլորը զոհվեցին։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1942 թվականի հուլիսի 21-ի հրամանագրով մարտի մասնակիցներին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1941թվականի նոյեմբեր 17-ին 316-րդ դիվիզիան պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով, նոյեմբեր 18-ին ստացավ գվարդիական կոչում, 23-ին կոչվեց Ի․ Վ․ Պանֆիլովի անունով։

1947 թ. խորհրդային դատախազությունը քննելով գործի մանրամասները եկել է այն եզրահանգման, որ այս սխրանքի նկարագրությունը լի է անճշտություններով և չի համապատասխանում իրականությանը։ 1966 թ. առաջին անգամ լայնածավալ քննական հոդված է լույս տեսնում, որտեղ ժխտվում է տվյալ «սխրանք»-ը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։