Պանաս Միրնի

ուկրաինացի գրող, դրամատուրգ, հասարակական գործիչ

Պանաս Միրնի (ուկրաիներեն՝ Панас Мирний, իսկական անունը` Աֆանասի Յակովլևիչ Ռուդչենկո, մայիսի 13, 1849(1849-05-13) կամ 1849, Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 28, 1920(1920-01-28) կամ 1920, Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ), ուկրաինացի գրող, դրամատուրգ, հասարակական գործիչ։

Պանաս Միրնի
ուկրաիներեն՝ Панас Мирний
Ծնվել էմայիսի 13, 1849(1849-05-13) կամ 1849
ԾննդավայրՄիրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 28, 1920(1920-01-28) կամ 1920
Վախճանի վայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ
ԳերեզմանՊոլտավա
Գրական անունPanas Myrny
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, վիպասան և վիպասան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ուկրաինական ԽՍՀ
Պանաս Միրնի Վիքիքաղվածքում
 Panas Myrny Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պանաս Միրնին ծնվել է Պոլտավայի գուբերնիայի Միրգորոդ քաղաքում մարզի գանձապետարանի հաշվապահի ընտանիքում։ Նախ սովորել է Միրգորոդի ծխական, ապա` Գադյաչի դպրոցում։ 14 տարեկան հասակից սկսել է աշխատել։ 1863 թվականին ցածր պաշտոն է զբաղեցրել Գադյաչի դատարանում։ Հաջորդ տարի տեղական շրջանի գանձարանում աշխատել է որպես հաշվապահ օգնական։ 1871 թվականին բնակություն է հաստատել Պոլտավայում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմիններում ստացել է պետական խորհրդականի դասային աստիճան[1]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Պանաս Միրնիի երկերը մամուլում առաջին անգամ հայտնվել են 1970-ական թվականների սկզբին։ Հիմնականում ռեալիստորեն պատկերել է ուկրաինական գյուղը՝ իր սոցիալական հակասություններով ու դասակարգային շերտավորումով։ Այս առումով բնորոշ է «Միթե եզները բառաչում են, երբ մսուրը լիքն է» (հրտ․ 1880, ժնև) վեպը [գրել է եղբոր՝ Ի․ Բիլիկի (Ի․ Յա․ Ռուդչենկո) հետ], որը գրողի հայրենիքում լույս է տեսել 1903 թվականին՝ «Կորած ուժը» վերնագրով։ «Չարագործները» (1877, Ժնև) վիպակում ներկայացված են ուկրաինական մտավորականության տարբեր ուղիները։ Ուկրաինական իրականության լայն պատկերն է տրված Միրնիի նաև այլ ստեղծագործություններում («Անառակ կինը», մաս 1-2, 1883-1884, մաս 1-4, 1928, վեպ, համանուն կինոնկար, 1961։ «Հին ու նոր վիշտը», 1897, «Քաղցած ազատություն», հրտ․ 1940, վիպակներ)։ 1880-ական թվականներին Միրնին ստեղծել է «Ինչպես որ կա՝ էնպես էլ ապրում ենք» պատմվածքների մեծ շարքը։ 1905 թվականին հրատարակել է «Երազ» արձակ պոեմը՝ ապագա անդասակարգ հասարակության մասին։ Միրնին հանդես է եկել նաև որպես դրամատուրգ։ Իր ստեղծագործության մեջ Միրնին մեծ տեղ է հատկացրել մանուկներին։ Գրողը մեծ ուժով է բացահայտում իր ժամանակի սոցիալ-քաղաքական կարգերի այլանդակություններն ու ախտերը, խորին համակրանքով է պատկերում աշխատանքի մարդկանց[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Պատմվածքներ խմբագրել

  • «Лихий попутав»,
  • цикл рассказов «Як ведеться, так і живеться»,
  • «Пасічник»,
  • «Яків Бородай»,
  • «Замчище»,
  • «Визвол»,
  • «Морозенко»
  • «П’яниця»

Վեպեր խմբագրել

Նովելներ խմբագրել

  • «Лови»

Պիեսներ խմբագրել

  • «Лимерівна»

Հիշատակ խմբագրել

 
Ուկրաինայի փոստային բացիկ
 
Ուկրաինայի ազգային բանկի հոբելյանական հուշադրամ «Պանաս Միրնի», 2 գրիվնի
  • Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների որոշման համաձայն՝ Պոլտավայի այն տանը, որտեղ 1903 թվականից բնակվել է, դարձել է գրական թանգարան-հուշահամալիր[3]
  • 1951 թվականին Պոլտավայում բացվել է Միրնիի հուշարձանը
  • 1999 թվականին թողարկվել է Պանաս Միրնիին նվիրված ուկրաինական հուշամեդալ[4]
  • ԽՍՀՄ-ում թողարկվել է փոստային ծրար, Ուկրաինայում` փոստային բացիկ` նվիրված Պանաս Միրնիին
  • Պանաս Միրնի «Повія» վեպի հման վրա Իվան Կավալերիձեն նկարահանել է գեղարվեստական ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Myrny, Panas». encyclopediaofukraine.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  2. Ուկրաինական կլասիկ գրողների պատմվածքներ, Հայպետհրատ, Երևան, 1956
  3. «Усадьба-музей Панаса Мирного | Полтава Историческая». poltavahistory.org.ua. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  4. Монета Панас Мирный
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 620  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանաս Միրնի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանաս Միրնի» հոդվածին։