Պայուսակների թանգարան (Ամստերդամ)

Պայուսակների թանգարան (հոլ.՝ Tassenmuseum Hendrikje, անգլ.՝ Museum of Bags and Purses), թանգարան Ամստերդամում, որը նվիրված է պատմական պայուսակներին, ձեռնապայուսակներին և ճամպրուկներին։ Թանգարանի հավաքածուն կազմում է ավելի քան 4000 ցուցանմուշ, որոնցից ամենահները վերաբերում են XVI դարի սկզբին։

Պայուսակների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրHerengracht 573?
Ղեկավարության նստավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
ՀասցեHerengracht 5731017CDՀերենգրախտ
Հիմնադրվել է1996
Կայքtassenmuseum.nl(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Այս թանգարանի այցելուների մեծամասնությունը կազմում են կանայք[1][2], սակայն ամենաթանկ թանգարանային նմուշը համարվում է տղամարդու գոտկավոր դրամապանակը՝ պատրաստած այծի կաշվից, որն ագուցած է երկաթյա սողնակներով. այն պատրաստվել է XVI դարում։

Պատմություն խմբագրել

Մոտավորապես 30 տարի առաջ անտիկ իրերի վաճառքով զբաղվող Ամստելվեեինի (Amstelveen) բնակչուհի Հենդրիկյե Իվոն (Hendrikje Ivo) Անգլիայում գնեց մի անտիկ պայուսակ՝ կրիայի պատյանից պատրաստված, զարդարված սադափով։ Այդ պայուսակը պատրաստվել է Գերմանիայում 1820 թվականին[2] : Հենդրիկյեի հետաքրքրությունը այդ առաջին պայուսակի նկատմամբ նրան դրդեց, որ սկսի հավաքել կանացի անտիկ պայուսակներ։ Այսպիսով նրա հավաքածուն մեծացավ՝ հասնելով ավելի քան 3000 պայուսակի։ Նա որոշեց ցուցադրել իր հավաքածուի մի մասը հանրության համար։ Սկզբնական շրջանում նրա թանգարանը գործում էր Ամստելվեենի վիլլայի երկու սրահներում։ Սակայն հավաքածուն անընդհատ համալրվելու հետևանքով մեծացավ և տերը սկսեց նոր տարածքներ փնտրել ցուցադրության նպատակով։ 2007 թվականի հունիսից թանգարանը գործեց Ամստերդամի Հերենգրախտ (Herengracht) ջրանցքի էլիտար հատվածում՝ պատրիարքարանի շենքում, որը կառուցված է XVII դարում։

 
Թանգարանի ցուցանմուշներից

Այսօր պայուսակների և ձեռնապայուսակների թանգարանը լուրջ կառույց է համարվում և ունի մշտական ցուցադրություն։

Թանգարանը մաս է կազմում հետևյալ կառույցների՝ Ամստերդամի թանգարանների ասոցիացիայի և Թանգարանների միջազգային խորհրդի։

Հավաքածու խմբագրել

Հնատիպ պայուսակները հիմնականում փոքր չափերի են. դրանք օգտագործվել են մետաղադրամներ, բանալիներ և կարուձևի պարագաներ տեղավորելու նպատակով։ Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ կիրառել են այդպիսի պայուսակներ՝ թաքցնելով դրանք հագուստի տակ, որպեսզի չգրավեն ավելորդ հետաքրքրասիրություն և խուսափեն գողերից։ Տղամարդկանց տաբատների վրա գրպանների հայտնվելուց հետո, իսկ կանանց մոտ ուռուցիկ ու փքված հագուստները ավելի կիպ դառնալուց հետո պայուսակները դարձան կանանց բնորոշ աքսեսուարներ, որոնք ավելի շատ զարդարանքի նպատակ ունեին[1][3]։

XVIII դարում, արդյունաբերական հեղափոխության սկզբնավորումով և երկաթուղային ճամփորդությունների աճը միջին դասի մարդկանց համար հասանելի դառնալուց հետո, սկսեցին ավելի խոշոր պայուսակներ պատրաստել, որոնք հիմնականում ամուր կաշվից էին։

Նորաձև դիզայներների կողմից պատրաստված պայուսակները ի հայտ եկան արդեն XX դարի կեսերին. դրանք նույնպես ցուցադրվում են թանգարանում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Yucel, Suzan. "Handbag museum feeds female obsession", Reuters, August 31, 2007. Accessed August 24, 2008.
  2. 2,0 2,1 2,2 "Bagging it", The Age, November 8, 2007. Accessed August 24, 2008.
  3. "It’s all in the bag"(չաշխատող հղում), 7DAYS, November 5, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայուսակների թանգարան (Ամստերդամ)» հոդվածին։