Պայթյուն Մոսկվայի մետրոպոլիտենում 2004 թվականի փետրվարի 6-ին
Պայթյուն Մոսկվայի մետրոպոլիտում 2004 թվականի փետրվարի 6–ին — մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված ահաբեկչական գործողություն։
Պայթյուն Մոսկվայի մետրոպոլիտում (2004 փետրվար) | |
---|---|
«Ավտոզավոդսկայա» կայարանում ահաբեկչության զոհերի հուշատախտակ | |
Տեսակ | ինքնասպանության ահաբեկչություն |
Երկիր | Մոսկվա |
Գրոհի վայր | կայանների միջև «Ավտոզավոդսկայա» և «Պավլեցկայա» |
Տեղադրանք | Մոսկվա |
Տարեթիվ | 2004 թվական փետրվարի 6 |
Զենք | պայթուցիկ |
Զոհվածներ | 41 |
Վիրավորներ | 250–ից ավելի |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Ահաբեկիչներ | Անզոր Իժաև |
Կազմակերպիչներ | Պավել Կոսոլապով |
February 2004 Moscow Metro bombing Վիքիպահեստում |
2004 թվականի փետրվարի 6–ին, ուրբաթ օրը, ժամը 08:32-ին, Մոսկվայի մետրոպոլիտենի վագոնում, կենտրոն մեկնած «Ավտոզավոդսկայա» և «Պավելեցկայա» կայարանների միջև պայթյուն է տեղի ունեցել։ 4 կգ տրոտիլային համարժեքով պայթուցիկ սարքը գործի էր դրել ծնունդով Կարաչաևո-Չերկեսիայից՝ Անզոր Իժաևը՝ ծնված 1983 թվականին։ Դատելով պայթյունի կենտրոնից՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը եղել է նրա գոտկատեղին կամ, գուցե, ուսի պայուսակի մեջ։ Զոհվել են (չհաշված Իժաևին) 41 հոգի (այդքան անուններ նշվում են «Ավտոզավոդսկայա» կայարանում գտնվող հուշատախտակի վրա), 250–ից ավելը ստացել էին վնասվածքներ։
Մահապարտ ահաբեկիչ Անզոր Իժաևը Մոսկվա էր ժամանել միջքաղաքային ավտոբուսով՝ որպես մաքոք[1]։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով, որոնք ներկայացնում է «Վրեմյա նովոստեյ» թերթը՝ ահաբեկչական խմբի ղեկավարը և Իժաևի անմիջական խնամարկուն ծնունդով Վոլգոգրադի մարզից էր, ռազմական ուսումնարանի կուրսանտ, իսլամ ընդունած և Չեչնիա փախած Պավել Կոսոլապովը[2]։
Ըստ որոշ տվյալների՝ փոխհատուցում ստանալու նպատակով՝ սեփական կանանց կողմից «ճանաչված», սկզբնական ցուցակում ներառված երկու զոհվածներ Օլեգ Լունկովը և Վյաչեսլավ Գ.–ն, հետագայում հայտնաբերվել են ողջ և առողջ[3]։
2007 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության, ինչպես նաև նույն թվականի օգոստոսի 31-ին մետրոյի «Ռիգսկայա» կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի համար Տամբի Խուբիևը, Մաքսիմ Պոնարյինը և Մուրադ Շավաևը Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման։
2004 թվականի փետրվարի 6-ի ահաբեկչության հետևանքով Մոսկվայի մետրոպոլիտենում զգալիորեն ուժեղացվեցին անվտանգության միջոցառումները։ Հակաահաբեկչական նոր ծրագրի շրջանակներում իրենց աշխատանքը սկսեցին Մոսկվայի մետրոպոլիտենի արտակարգ իրավիճակների կենտրոնը և Մոսկվայի մետրոպոլիտենի ՆԳՎ արտակարգ իրավիճակների կենտրոնը, ինչպես նաև գործարկվեց տեսահսկման կենտրոնացված համակարգ, որի հեռուստացույցները տեղադրվեցին բոլոր գծերի վագոններում։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ «Автовокзалы России пройдут проверку на безопасность». Коммерсантъ. 1 апреля 2010. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Теракты в российских городах организовывал русский мусульманин Павел Косолапов». NEWSru.com. 14 января 2005. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ ««Меня похоронили в день рождения». «17-й номер» из списка жертв теракта в метро поднимал бокал за своё здоровье 12 февраля». Время новостей. 12 июля 2004. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- ««Транспорт в России»». www.tr.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2004 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.// ««Транспорт в России»». www.tr.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link), 9 февраля 2004. - «В Москве вынесен приговор по делу о терактах в метро». web.archive.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)// РИА «Новости»Արխիվացված 2007-02-06 Wayback Machine, 2 февраля 2007. - «Трое обвиняемых, совершивших теракты в московском метро в 2004 году, приговорены к пожизненному заключению». www.rbc.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին. // «РосБизнесКонсалтинг». www.rbc.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link), 2 февраля 2007.