Պայակումբուհ (ինդոն.՝ Payakumbuh), քաղաք Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում։ Քաղաքը մունիցիպալիտետ է՝ ինքնավար վարչական միավոր։ Բնակչությունը՝ 125 608 մարդ (2015)[3]։

Պայակումբուհ
Զինանշան

ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
Ներքին բաժանումLamposi Tigo Nagori?[1][2], Payakumbuh Barat?[1][2], Payakumbuh Selatan?[1][2], Payakumbuh Timur?[1][2] և North Payakumbuh?[1][2]
Հիմնադրված էդեկտեմբերի 17, 1970 թ.
Մակերես80,43 կմ²
ԲԾՄ517 մետր, 520 մետր
Բնակչություն125 608 մարդ (2015)[3]
Ժամային գոտիUTC+7
Պաշտոնական կայքpayakumbuhkota.go.id(ինդ.)
Պայակումբուհ (Ինդոնեզիա)##
Պայակումբուհ (Ինդոնեզիա)
Պայակումբուհի քարտեզը

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի արևելյան հատվածում՝ Սումատրա կղզու արևմուտքում, Սագո լեռներից հյուսիս։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 533 մետր է[4]։

Պայակումբուհը գտնվում է նահանգի վարչական կենտրոն Պադանգից 77 կմ հյուսիս - հյուսիս-արևելք (NNE

Վարչական բաժանում խմբագրել

Մունիցիպալիտետի տարածքը բաժանվում է հինգ շրջանների (kecamatan), որոնք իրենց հերթին բաժանվում են 76 գյուղերի (kelurahan)։ Տարածքը կազմում է 80,43 կմ2։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2010 թվականի պաշտոնական մարդահամարի՝ բնակչությունը կազմում է 91 279 մարդ[5]։

Բնակչության դինամիկ շարժը ըստ տարիների

1990 2000 2005 2010 2012
50 475 95 485 68 173 91 279 91 972[6]

Քաղաքի ազգային կազմում գերակշռում են մինանգկաբաու ազգի ներկայացուցիչները, ապրում են նաև չինացիներ, ճավացիներ և բատակներ։

Տրանսպորտ խմբագրել

Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Պադանգ քաղաքում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 West Sumatra Province Administrative Division Data and Code 2015
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  3. 3,0 3,1 The Master Book of Indonesian Territory Data 2015 (ինդոն.)
  4. 4,0 4,1 «Payakumbuh, Indonesia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «Payakumbuh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. расчётное
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայակումբուհ» հոդվածին։