Պամփիլիա (հուն․՝ Παμφνλία), պատմական մարզ Փոքր Ասիայի հարավում (այժմ՝ Թուրքիայի Անթալիայի մարզում)։ Արևելքում սահմանակից էր Կիլիկիային, հյուսիս-արևելքում՝ Իսավրիային, հյուսիսում՝ Պիսիդիային, արևմուտքում՝ Լիկիային։ Ըստ անտիկ ավանդության՝ Պամփիլիայում հնագույն ժամանակներում հաստատվել են Հունաստանից ելած գաղթականները և խառնվել տեղական բնակչության հետ։ Պամփիլիան հայտնի էր իբրև զարգացած գյուղատնտեսության երկիր։ Մ․թ․ա․ 6-րդ դարից գտնվել է Աքեմենյանների, մ․թ․ա․ 6-րդ դարի 2-րդ կեսին՝ Ալեքսանդր Մակեդոնացու, մ․թ․ա․ 3-2-րդ դարերից՝ Պտղոմեյանների, Սելևկյանների, Պերգամոնի պետության կազմում։ Մ․թ․ա․ 133 թվականից Պերգամոնի հետ դարձել է հռոմեական տիրույթ, իսկ մ․թ․ 43 թվականից Լիկիայի հետ կազմել առանձին նահանգ։

Պամփիլիա

395 թվականից գտնվել է Բյուզանդիայի կազմում։ XII դարից Պամփիլիայի արևելքի մասը մտել է Կիլիկիայի հայկական թագավորության կազմի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։