Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն պաշտոնապես Պահպանողական և միավորված կուսակցություն, կենտրոնական աջ կուսակցություն Միացյալ Թագավորությունում։ Իշխող կուսակցությունն է 2010 թվականից և Համայնքների պալատի խոշորագույն կուսակցությունը 288 անդամով։ Կուսակցությունն ունի նաև 234 անդամ Լորդերի պալատում, 4 անդամ` Եվրոպական խորհրդարանում, 31 անդամ` Շոտլանդիայի խորհրդարանում, 11 անդամ` Ուելսի ազգային ժողովում, 8 անդամ Լոնդոնի ժողով ում և 7,445 անդամ` տարածքային ժողովներում։
Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն անգլ.՝ Conservative and Unionist Party | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Առաջնորդ | Քեմի Բադենոկ |
Հիմնադիր | Ռոբերտ Պիլ |
Հիմնադրված | դեկտեմբերի 18, 1834 |
Գաղափարախոսություն | պահպանողականություն, unionism in the United Kingdom? և տնտեսական լիբերալիզմ |
Քաղաքական հայացք | աջակենտրոն |
Շտաբ | Conservative Campaign Headquarters |
Միջազգային պատկանելություն | Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների միություն և Միջազգային դեմոկրատական միություն |
Նախորդ | Տորի, Ultra-Tories?, Scottish Unionist Party? և Լիբերալ յունիոնիստական կուսակցություն |
Կայք | conservatives.com |
Conservative Party (UK) Վիքիպահեստում |
Պահպանողական կուսակցությունը հիմնադրվել է 1834 թվականին Տորի կուսակցության կողմից և եղել է երկու առաջատար կուսակցություններից մեկը 19-րդ դարում Ազատական կուսակցության հետ միասին։ Բենջամին Դիզրայելիի օրոք կուսակցությունը կարևորագույն դեր է խաղացել Բրիտանական կայսրության քաղաքականության մեջ։ 1912 թվականին կուսակցությանը միացավ Ազատական միավորված կուսակցությունը և ձևավորվեց Պահպանողական և միավորված կուսակցությունը։ 1920-ական թվականներին Լեյբորիստական կուսակցությունը առաջ անցավ Ազատականներից և դարձավ Պահպանողականների գլխավոր հակառակորդը։ Պահպանողական վարչապետներից առավել հայտնի են Ուինսթոն Չերչիլը և Մարգարետ Թետչերը։
Դիրքավորված որպես կենտրոնական աջ բրիտանական քաղաքականությունում, Պահպանողական կուսակցությունը գաղափարապես պահպանողական է։ Կուսակցությունում տարբեր ժամանակներ առաջատար են եղել տարբեր խմբագցություններ, ներառյալ Մեկ ազգ պահպանողականությունը, Թետչերականները և լիբերալ պահպանողականները և կուսակցության տեսակետը և քաղաքականությունը փոփոխվել է պատմության ընթացքում։ Կուսակցությունը հիմնականում ընդունում է ազատ տնտեսական քաղաքականությունը` նախապավություն տալով ազատ շուկայական տնտեսությանը` սահմանափակելով կարգավորումները և սեփականության ձեռք բերումը, չնայած անցյալում այն նաև աջակցել է հովանավորման համակարգը։ Կուսակցությունը Բրիտանիայի միավորման կողմնակից է, չի ընդունում Իռլանդիաների վերամիավորումը և Ուելսի ու Շոտլանդիայի անկախությունները և պատմականորեն աջակցել է Բրիտանական կայսրության տարածքային ամբողջականությանը։
Կազմավորում
խմբագրելԿազմավորվել է 19-րդ դարի կեսին, սարիների կուսակցության հիմքի վրա։ Պահպանողական կուսակցության ձևավորման գործում մեծ դեր է ունեցել Բ․ Դիզրայեչին, կուսակցության ուսմունքի մշակման գործում՝ Զ․ Չեմբեռչենը։
1885-1886, 1886-1892, 1895-1902, 1902-1905 թվականների պահպանողականները միանձնյա գլխավորել են կառավարությունը, իսկ 1916-1919 թվականների և 1919-1922 թվականների լիբերալների և լեյբորիստների հետ կազմել կոալիցիա։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո պահպանողականները հակախորհրդային ինտերվենցիայի գլխավոր կազմակերպիչներից էին։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած համարյա ամբողջ ժամանակաընթացքում իշխանության գլուխ էր կանգնած պահպանողական կուսակցությունը։
1940 թվականին՝ Ն․ Չեմբեռլենի պահպանողական կառավարության՝ ֆաշիստական ագրեսիայի նկատմամբ հաշտվողական քաղաքականության տապալումից հետո, կոալիցիոն կառավարությունը գլխավորել է Ու․ Չերչիլը (պահպանողական կուսակցության ղեկավար 1940-1955 թվականներին)։
Պառլամենտական ընտրություններ
խմբագրել1945 թվականին պառլամենտական ընտրություններում պարտություն կրելուց հետո, կուսակցությունն ընդլայնելու նպատակով անցկացվել է կուսակցական ապարատի և կառուցվածքի վերակառուցում, մշակվել առավել ճկուն ծրագիր սոցիալական քաղաքականության բնագավառում։
1951-1964 թվականներին պահպանողական կուսակցության անընդմեջ գլխավորել է կառավարությունը (ղեկավարներ Ա․ Իդեն՝ 1955-1957 թվականներին, Հ․ ՄաքՄիլան՝ 1957-1963 թվականներին, Ա․ Դուգլաս-Հյում՝ 1963-1965 թվականներին)։
Պահպանողականները վերստին կառավարության գլուխ անցան 1970 թվականից։ Նրանց գործունեությունը այդ շրջանում նշանավորվեց աշխատավորների շահերի վրա մոնոպոլիաների հարձակմամբ և հակաարհմիութենական միջոցառումներով։
Արտաքին քաղաքականության բնագավառում է․ Հիթի կառավարությանը հաջողվեց Անգլիան մտցնել «ընդհանուր շուկայի» մեջ։
1975 թվականի, 1979 թվականի և 1983 թվականի պառլամենտական ընտրություններում պահպանողականները դարձյալ հաղթանակ տարան, ղեկավար՝ Մ․ Թետչեր, 1979 թվականի մայիսից՝ պրեմիեր մինիստր, որի կառավարությունը վարում է առճակատման քաղաքականություն սոցիալիստական համագործակցության երկրների դեմ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 100)։ |