Պակ Չու Հո (հանգըլ՝ 박주호, հունվարի 16, 1987(1987-01-16)[1][2][3], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի ֆուտբոլիստ, Ուլսան Հյոնդսի և Հարավային Կորեայի հավաքականի ձախ պաշտպան։ 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տրանսֆերային արժեքը կազմում է 2.5 միլիոն եվրո։

Պակ Չու Հո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հարավային Կորեա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1987(1987-01-16)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Սեուլ, Հարավային Կորեա
Հասակ 176 սմ
Քաշ 69 կգ
Դիրք Ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուլսան Հյոնդս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 Ճապոնիա Միտո Հոլիհոկ 24 (0)
2009 Ճապոնիա Կասիմա Անտլերս 19 (0)
2010 - 2011 Ճապոնիա Ջուբիլո Իվատա 34 (2)
2011 - 2013 Շվեյցարիա Բազել 47 (1)
2013 - 2015 Գերմանիա Մայնց 05 44 (1)
2015 - 2017 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 7 (0)
2017 - Հարավային Կորեա Ուլսան Հյոնդս 0 (0)
Ազգային հավաքական
2010 - Հարավային Կորեա Հարավային Կորեա 26 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14 օգոստոս 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 14 օգոստոս 2017

Կարիերա խմբագրել

Ճապոնիա խմբագրել

Պակը իր կարիերան սկսել է Ճապոնիայում, որտեղ խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Միտո Հոլիտոկը, Կասիմա Ալտերսը և Ջուբիլո Իվատան։ Երեք ակումբներից երկուսում նա մեկական մրցանակ է ստացել։ Տարիների ընթացքում նա Ջեյ-Լիգայում անցկացրել է 77 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

«Բազել» խմբագրել

2011 թվականի հունիսին Պակ Չու Հոն քառամյա պայմանագիր է կնքում Շվեյցարական Սուպերլիգայի չեմպիոն «Բազելի» հետ։ Իր առաջին մրցանակը կարմրակապտավունների հետ նա նվաճել է 2011 թվականին, իր գալուց անմիջապես հետո։ Նա դարձավ առաջին կազմի հիմնական խաղացող, առաջին անգամ հանդես եկավ Չեմպիոնների լիգայում, իսկ մրցաշրջանի ավարտին իր թիմի հետ նվաճեց երկրի չեմպիոնությունը և գավաթը։

«Մայնց 05» խմբագրել

2013 թվականի հուլիսի 17-ին Պակը երկու տարով պայմանագիր կնքեց գերմանական «Մայնց 05-ի» հետ։

«Բորուսիա» (Դորտմունդ) խմբագրել

2015 թվականի օգոստոսի 29-ին տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», կնքելով պայմանագիր մինչև 2018 թվականը։ Տրանսֆերային գործարքի արժեքը կազմում էր 3.5 միլիոն €[4][5]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2010 թվականի հոկտեմբերի 18-ին Պակը հավաքականի կազմում առաջին հանդիպումն է անցկացնում Ֆինլանդիայի դեմ։ Հավաքականում անցկացրել է 26 հանդիպում, չդառնալով ոչ մի գոլի հեղինակ։

Ձեռքբերումներ խմբագրել

Կասիմա Անտլերս

  • Ջեյ-Լիգա՝ 2009

Ջուբիլո Իվատա

  • Ջեյ-Լիգա գավաթ՝ 2010

Բազել

  • Շվեյցարիայի սուպերլիգա՝ 2012, 2013
  • Շվեյցարիայի գավաթ՝ 2012
  • Ժամերի գավաթ՝ 2011

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Չու Հո» հոդվածին։