Պակո Մոնտանես

ֆուտբոլիստ

Պակո Մոնտանես Ֆրանսիսկո «Պակո» Կլավերիաս Մոնտանես (իսպ.՝ Francisco Montañés, 1986 թվականի հոկտեմբերի 8, Կաստելյոն դե լա Պլանա), իսպանացի ֆուտբոլիստ, «Տենեֆիրե» ակումբի աջ կիսապաշտպան։

Football pictogram.svg
Պակո Մոնտանես
Francisco Montañés
Montanes BARCELONA-SPANYOL.jpg
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 8, 1986(1986-10-08)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Կաստելյոն դե լա Պլանա, Վալենսիա, Իսպանիա
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
Իսպանիա Կաստելիոն ՖԱ
1998-2004

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2006 Իսպանիա Բարսելոնա 1 (0)
2004—2006 Իսպանիա Բարսելոնա Ս 22 (6)
2004—2006 Իսպանիա Բարսելոնա Բ 47 (0)
2006—2009 Իսպանիա Վիլյարրեալ Վ 44 (4)
2009—2010 Իսպանիա Օտենենտե 27 (3)
2010—2012 Իսպանիա Ալկորկոն 75 (16)
2012—2014 Իսպանիա Ռեալ Սարագոսա 74 (9)
2014—2017 Իսպանիա Էսպանյոլ 32 (1)
2016—2017  Իսպանիա Լևանտե 22 (1)
2017—մ.հ. Իսպանիա Տեներիֆե 0 (0)
Ազգային հավաքական
2001 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 3 (0)
2005 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 3 (0)
2006 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 2 (0)
2005 Իսպանիա Իսպանիա (մինչև 23) 4 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

Պակոն ծնվել է Կաստելոն-դե-լա-Պլանայում և սկսել է իր կարիերան «Բարսելոնայի»[3] երիտասարդական թիմում։ 2006 թվականին մայիսի 13-ին նա դեբյուտային ելույթ է ունեցել հիմնական թմի համար։ Նա իր առաջին նորամուտը նշեց 2006 թվականի մայիսի 13-ին, խաղալով վերջին 20 րոպեում, պարտված «Սևիլյայի»[4] դեմ 2-3 հաշվով խաղում։ Այդ խաղը նրա համար մնաց միակը «Բարսելոնայում»։ Հետո նա խաղացել է «Վիլյարրեալ Վ» և «Օնտենենտա» ակումբներում, որպես երրորդ դիվիզիոն։

2010 թվականին օգոստոսին Պակոնը միացավ «Ալկորկոնին» և օգնեց ակումբին իր պատմության մեջ առաջինը դուրս գալ Սեգունդա [5]։ Երկու մրցաշրջանի ընթացքում Պակոն հիմնական կազմի խաղացող էր և ակումբի կազմում ընդհանուր առմամբ խփել էր 16 գոլ։

Պակոն Պրիմերա վերադարձավ «Ռեալ Սարագոսայի» կազմում՝ 2012 թվականի հուլիսի 5-ին ակումբի հետ չորս տարվա[6] պայմանագիր կնքելով։ Նա ակումբի կազմում նորամուտը նշել է օգոստոսի 20-ին։ Խաղալով ամբողջ 90 րոպեի ընթացքում «Վալյադոլիդայի» (0-1)[7] դեմ խաղում։

Նոյեմբերի 10-ին Պակոն խփել է իր առաջին բարձրագույն գոլը լիգայում «Դեպորտիվո Լա Կորունյայի» դարպասին (5-3)[8]։ Այդ մրցաշրջանում նա խաղում էր ակումբի բոլոր խաղերում, բայց «Սարագոսան» ամեն դեպքում դուրս եկավ Սեգունդայից։

Խաղաց Սեգունդայում ևս մեկ մրցաշրջան, Պակոն վերադարձավ Պրիմերա 2014 թվականի հուլիսի 28-ին, ստորագրելով «Էսպանյոլի»[9] հետ քառամյա պայմանագիր։

Անձնական կյանքԽմբագրել

2010 թվականին՝ Պրիմիերայում դեռ իր նորամուտից առաջ, հիասթափվելով ֆուտբոլիստի կարիերայում անհաջողություններ ունենալուց, Պակոն պատրաստվում էր թողնել ֆուտբոլը և դառնալ հրշեջ (ինչպես իր հայրը)[10], սակայն արդյունքում մտափոխվեց։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  3. «Debe ser el número 23» [Must be number 23] (Spanish)։ ESPN։ նոյեմբերի 18, 2006։ Վերցված է սեպտեմբերի 15, 2015 
  4. FC Sevilla 3-2 Barcelona; ESPN Soccernet, 13 May 2006
  5. Francisco Montañés y Fernando Sales, nuevos refuerzos del Alcorcón (Francisco Montañés and Fernando Sales, new Alcorcón signings); Marca, 5 August 2010 (Իսպաներեն)
  6. Acuerdo para la incorporación de Francisco Montañés (Agreement for Francisco Montañés); Zaragoza’s official website, 5 July 2012 (Իսպաներեն)
  7. Newboys Valladolid stun Zaragoza; ESPN Soccernet, 20 August 2012
  8. «Zaragoza edge eight goal thriller»։ ESPN FC։ նոյեմբերի 10, 2012։ Վերցված է սեպտեմբերի 10, 2014 
  9. Principi d’acord amb el Zaragoza per Álvaro i Montañés (Early agreement with Zaragoza for Álvaro and Montañés); Espanyol’s official website, 28 July 2014 Կաղապար:Ca icon
  10. El fútbol ganó al bombero (Football defeated fireman); Marca, 26 September 2012 (Իսպաներեն)

Արտաքին հղումներԽմբագրել