Պալլաս և Արաքնե
«Պալլաս և Արաքնե», ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարը, որ ստեղծվել է 1636 կամ 1637 թվականին[2][3]։ Ներկայում պահվում է Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[4]։
Պալլաս և Արաքնե | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս[1] |
տարի | մոտ 1637 |
բարձրություն | 26,7 սանտիմետր |
լայնություն | 38,1 սանտիմետր |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Վիրջինիայի կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Վիրջինիայի կերպարվեստի թանգարան[1] |
հիմնական թեմա | Արաքնե |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Pallas and Arachne by Peter Paul Rubens Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՆկարի սյուժեն արտացոլում է Օվիդիուսի «Կերպարանափոխություններում» ներկայացված պատմությունն աստվածուհի Աթենասի և մահկանացու Արաքնեի՝ գործվածքների մրցության մասին։ Բնօրինակ առասպելում Աթենասն ընդունում է Արաքնեի մարտահրավերն ու պարտվում։ Այնուամենայնիվ, աստվածուհին պատժում է իր մրցակցին աստվածներին անարգելու համար, ինչն արտահայտվել էր Աթենքի գեղարվեստական վարպետության աստվածային ծագումը մերժելու և նրանից ավելի գեղեցիկ գործվածք ստեղծելու համար։
Նկարի հետին պլանում կախված է Տիցիանի՝ մասամբ երևացող «Եվրոպայի առևանգումը» գոբելենը, որը, ըստ Օվիդիոսի, թեմատիկ հիմք է ծառայել Արաքնեի հետ մրցության ժամանակ Աթենասի գործած գոբելենի համար[5]։
Աղդեցություն
խմբագրելՌուբենսի «Պալլաս և Արաքնե» նկարի պատճենն ստեղծել է բարոկկոյի ժամանակաշրջանի իսպանացի նկարիչ և Դիեգո Վելասկեսի ազգական Խուան Բատիստա Մարտինես դել Մազոն։ Վելասկեսն իր «Լաս Մենինաս» կտավի կոմպոզիցիայում «Պալլաս և Արաքնե» նկարի պատճենը տեղադրել է իր հետևում և այն միավորել արվեստի բնագավառում անցկացված մեկ մրցության մասին պատմող մեկ այլ նկարի՝ ֆլամանդացի նկարիչ Յակոբ Յորդանսի «Ապոլլոնը, որ հանում է Մարսիասի կաշին»[6][7][8]։
Վելասկեսի սիրելի կտավի՝ Տիցիանի «Եվրոպայի առևանգումը» նկարի՝ Ռուբենսի պատճենը պատկանել է Ֆիլիպ IV Իսպանացու թագավորական հավաքածուին։ Այդ նկարը կարելի է տեսնել «Պալլաս և Արաքնե» նկարի ֆոնին, որն էլ իր հերթին կարելի է տեսնել «Լաս Մենինաս» նկարում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/247736
- ↑ Toohey, Peter Jealousy. — New Haven: Yale University Press, 2014. — ISBN 978-0-300-18968-1
- ↑ Oldenbourg, Ralph The Work of Rubens: Reproduced in 538 Illustrations; with a Biographical Introduction Abridged from Adolf Rosenberg, 4th Edition. — New York: Brentano's, 1921. — С. 385. — ISBN 9780754664932
- ↑ Nagel, Andrew Subject as Aporia in Early Modern Art. — New York: Routledge Taylor & Francis Group, 2017. — С. 182. — ISBN 9780754664932
- ↑ 5,0 5,1 Remport, Eglantina 'I usually first see a play as a picture': Lady Gregory and the Visual Arts(անգլ.) // Irish University Review : journal. — 2011. — Т. 41. — № 2011. — С. 42—58.
- ↑ Livermore, Ann Artists and Aesthetics in Spain. — London: Tamesis Books Limited, 2017. — С. 97. — ISBN 978-0-7293-0294-4
- ↑ «Velázquez's Las Meninas». SUNY Oneonta. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Las Meninas: Is This The Best Painting In History?
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալլաս և Արաքնե» հոդվածին։ |