Պալացցո Ալբրիցցի (իտալ.՝ Palazzo Albrizzi) կամ Պալացցո Բոնոմո Ալբրիցցի (իտալ.՝ Palazzo Bonomo Albrizzi), պալացցո (պալատ) Վենետիկի Սան Մարկո պատմական շրջանում, Պոնտե դելլե Տետեից («Կրծքերի կամուրջ») և Կամպո Սան Պոլոյից ոչ հեռու։

Պալացցո Ալբրիցցի
Տեսակպալատ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՓողոցՌիո դի Սան Կասսիանո
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պալացցոն կառուցվել է 16-րդ դարավերջին, Բոնոմո ընտանիքի ցանկությամբ։ Հոյակապ պալատը, ընդհանուր առմամբ, պահպանել է իր սկզբնական ճարտարապետական ​​առանձնահատկությունները։ 1648 թվականին պալատի մի մասն անցել է ծագումով Բերգամոյից ազնվական Ալբրիցցի-Կապելլո ընտանիքի սեփականության տակ։

1692 թվականին պալատը դարձել է Ջանբատիստայի, Անտոնիոյի, Ջոզեֆի, Ալեքսանդրեի և նրա որդու բացառիկ սեփականությունը՝ «Բոնոմո ընտանիքի անդամի հետ ամուսնանալուց» որպես օժիտ ստանալու հետևանքով[1]։

1971 թվականից Պալացցոն Ալբրիցցի կառավարումը ստանձնել է Վենետիկի իտալա-գերմանական մշակութային ասոցիացիան (Associazone Culturee italo-tedesca: ACIT Venice):

Վենետիկի 58-րդ բիենալեի ժամանակ պալատում տեղակայված էին Գվատեմալայի, Դոմինիկյան Հանրապետության և Գրենադայի տաղավարները[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Կառույցը եռահարկ է։ Ունի երկու հիմնական ճակատ. առաջինը նայում է դեպի Կամպիելլո Ալբրիցցի հրապարակ, մյուսը՝ Ռիո դի Սան Կասսիանո ջրանցք։ Երկու ճակատներն էլ զարդարված են բնորոշ կամարակապ պատուհաններով։ Ամենից հետաքրքիրը ծեփածո ստուկկոյով և ֆրեսկոյով զարդարված ինտերիերն է։ Ձևավորումն արել են Աբբոնդիո Ստացիոն և նրա աշակերտ Կարպոֆորո Մազզետտի Տենկալլան 1699 թվականին։ Նկարները նույնպես թվագրվում են 17-րդ դարով[3]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Palazzo Albrizzi Capello — ACIT Venezia — Mostre e concerti [archive], sur palazzoalbrizzicapello.org (consulté le 10 novembre 2020)
  2. Palazzo Albrizzi-Capello [archive], sur ITSLIQUID (consulté le 10 novembre 2020)
  3. Zucconi G. Venezia. Guida all' architettura. — Verona, EBS, 1993. — P. 88

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Ալբրիցցի» հոդվածին։