Սամվել Պագգալյան Պ. (1908, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 17, 1987(1987-04-17), Մարսել), հայ բանաստեղծ։

Սամվել Պագգալյան
Ծնվել է1908
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 17, 1987(1987-04-17)
Վախճանի վայրՄարսել
Գրական անունՍամուել Պ.
Մասնագիտությունբանաստեղծ
Ժանրերպոեզիա
ԱշխատավայրՀայրենիք

Գործունեություն խմբագրել

1967-1976 թվականներին վարել է ՖՀԱԵՄ-ի (Ֆրանսիայի հայ ավետարանական եկեղեցիների միության) նախագահի պաշտոնը։ Մեծ ջանքեր է ներդրել տարբեր երկրների համայնքների միջև հարաբերությունների զարգացման գործում[1]։

Աշխատակցել է «Հայրենիք» (Բոստոն), «Վերելք» (Մարսել) պարբերականներին։ Օգտագործել է Սամուէլ Պ. ծածկանունը[2]։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Ցեղիս ձայնը (բանաստեղծություններ), տպ. Շնորհօքեան, 1944, 32 էջ։
  • Լոյս գիշերուան մէջ (քարոզներ), Բեյրութ, տպ. Շիրակ, 1976, 232 էջ։
  • Գոյապատճառը կեանքիս (բանաստեղծություններ), Վենետիկ, Ս. Ղազար, 1977, 182 էջ։
  • Քաղցրութիւն (քարոզներ), Փարիզ, 1982, 320 էջ։
  • Առ եւ կարդա (կրոնական), Մարսել, տպ. Բանբեր, 1988, 261 էջ։
  • Լուսակունք (բանաստեղծություններ), Բեյրութ, տպ. Նշան, Ա.թ, 168 էջ։

Մամուլ խմբագրել

  • Հին սէր (բանաստեղծություն)։ «Հայրենիք» (Բոստոն), 1929, № 7:
  • «Վերելք» (Մարսել), 1947, № 6:
  • «Վերելք» (Մարսել), 1948, № 7-11:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆրանսիայի հայ ավետարանական համայնքը
  2. Բենիամին Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2005: