Պաբլո Լառաին

չիլիացի ռեժիսոր և պրոդյուսեր

Պաբլո Լառաին (իսպ.՝ Pablo Larraín, օգոստոսի 19, 1976(1976-08-19)[1], Սանտյագո, Չիլի)՝ չիլիացի ռեժիսոր և պրոդյուսեր։

Picto infobox cinema.png
Պաբլո Լառաին
Pablo Larraín (30116382680) (cropped).jpg
Ծնվել էօգոստոսի 19, 1976(1976-08-19)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
ԿրթությունUniversity for the Arts, Sciences, and Communication?[2]
ՔաղաքացիությունFlag of Chile.svg Չիլի
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր
ԱմուսինAntonia Zegers?
IMDbID ID 1883257

ԿենսագրությունԽմբագրել

Պաբլո Լառաին ծնվել է 1976 թվականին։ Նրա հայրը՝ քաղաքական գործիչ Էռնան Լառաինն է, մայրը՝ Մագդալենա Մատեն, ով նույնպես զբաղվում է քաղաքականությամբ։ Առաջին լիամետրաժ ֆիլմը դուրս է եկել 2006 թվականին և կինոփառատոններում արժանացել է մի շարք մրցանակների։ «Ոչ»–ը նրա չորրորդ ֆիլմն է, գլխավոր դերերում է Գաել Գարսիա Բեռնալ, դուրս է եկել 2011 թվականին։ Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ստացել է արտ–կինո մրցանակը[3]։ Բացի այդ, ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակին լավագույն օտարալեզու ֆիլմի համար[4]։

Վենետիկի 70-րդ կինոփառատոնում Լառաինն ընտրվել է որպես ժյուրիի անդամ[5]։

ՖիլմոգրաֆիաԽմբագրել

ՌեժիսորԽմբագրել

  • Փախուստ (2006)
  • Թոնի Մաներո (2008)
  • Բացահայտում (2010)
  • Ոչ (2011)
  • Ակումբ (2015)
  • Ներուդա (2016)
  • Ջեքի (2016)

ՊրոդյուսերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել