1938 թվականի նմուշի 120-միլիմետրանոց գնդային ականանետ (ՊՄ-38), 120 մմ տրամաչափով խորհրդային ականանետ։ Երևակայական եռանկյուն սխեմայով հարթափող կոշտ համակարգ է։ Մշակվել է կոնստրուկտորային բյուրոյում Բորիս Շավիրինի գլխավորությամբ։

ՊՄ-38
Տեսակartillery model?
Ենթատեսակtowed 120 mm mortar?
Երկիր ԽՍՀՄ[1]
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Փամփուշտի տեսակ120 mm HE?[1]

Պատմություն խմբագրել

1937 թվականին Կարմիր բանակի գլխավոր հրետանային վարչության հրետանային կոմիտեն սկսել է գիտահետազոտական աշխատանք ականանետային սպառազինության բնագավառում, որի շրջանակներում 1938 թվականին Կարմիր բանակը մարտական տեխնիկայով զինման պլանում ներառվել է 50-մմ, 82-մմ և 120-մմ ականանետների համար անհրաժեշտ տակտիկատեխնիկական բնութագրերով ականանետային սպառազինության համակարգը[2]։

1941 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ Կարմիր բանակն իր սպառազինության մեջ ունեցել է շուրջ 3 հազար 120-միլիմետրանոց ականանետ[2]։

1941 թվականի հունիսի 22-ի դրությամբ՝ Կարմիր բանակն իր սպառազինության մեջ ունեցել է շուրջ 3,8 հազար 120-միլիմետրանոց ականանետ[3]։ 1941 թվականի նախապատերազմյան հաստիքների համաձայն՝ Կարմիր բանակի մեկ հրաձգային գնդի հատկացվել է չորս 120-միլիմետրանոց (մինչ պատերազմի ավարտը, համաձայն 1945 թվականի հաստիքային ցուցակների, դրանց թիվը հասել է վեցի)[4]։

1941 թվականի օգոստոսի 20-ին ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեն վերանայել է ականանետների արտադրության պլանն ու որոշել ավելացնել բոլոր տիպերի ականանետների թողարկումը։ Նախատեսվել է արտադրել 169 հատ 120-միլիմետրանոց ականանետ 1941 թվականի սեպտեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի վերջը[5]։

120-միլիմետրանոց ականանետների արտադրությունի հիմնադրվել է շրջափակված Լենինգրադում։ Թողարկված ականանետներն օգտագործվել են ոչ միայն Լենինգրադի, այլ նաև ուրիշ ռազմաճակատներում (1941 թվականի նոյեմբերին 220 հատ 120-միլիմետրանոց ականանետ փոխանցվել է Լենինգրադից Մոսկվա և օգտագործվել Մոսկվայի ճակատամարտում, ևս 25 հատ փոխանցվել է Վոլխովի ռազմաճակատի զորքերին)[6]։ Դրանից բացի, 120-միլիմետրանոց գնդային ականանետների և դրանց համար 120-միլիմետրանոց ականանետային ականների արտադրություն է սկսվել Խաբարովսի «Դալսելմաշ» գործարանում[7]։

1941 թվականի օգոստոսի վերջին կոնստրուկտորային բյուրոյի առաջ խնդիր է դրվել մշակել ականանետի ավելի տեխնոլոգիական տարբերակ։ Մշակմանը մասնակցել է կոնստրուկտորային խումբ Բ. Շավիրինի գլխավորությամբ (20 մարդ), ինչպես նաև կոնստրուկտոների նախաձեռնողական խումբ (Գ. Շիրենին, Վ. Լուկանդեր, Ս. Դոբրինսկի, Ա. Սոկոլով, Ս. Վանին)։ Արդյունքում մշակվել է 1941 թվականի նմուշի 120-միլիմետրանոց գնդային ականանետը՝ պարզեցված ու առանց անվավոր շարժամասի[8]։

1942 թվականին Կարմիր բանակում սկսվել է հակաականանետային պայքարի հատուկ դիվիզիոնների ու կորպուսային խմբերի ձևավորումը (որոնց կազմի մեջ մտել են հետախուսական ստորաբաժանումներ, 120-միլիմետրանոց ականանետների և 120-միլիմետրանոց հրետանային թնդանոթների ստորաբաժանումներ), որոնք օգտագործվել են կրակային դիրքերում հակառակորդի 81-միլիմետրանոց և 105-միլիմետրանոց ականանետների ոչնչացման համար[9]։

1943 թվականին սերիական գործարանի կոնստրուկտորների կոլեկտիվն Ալեքսանդր Կոտովի գլխավորությամբ[10] կատարել է կառուցվածքի արդիականացում, և սպառազինության մեջ է ընդունվել 1943 թվականի նմուշի 120-միլիմետրանոց գնդային ականանետը։

Նկարագրություն խմբագրել

Ականանետն ունեցել է կցուրդային անվավոր շարժամասը, որը հնարավորություն է տվել այն քարշակել չորս ձիերով, բեռնատարով (արագության սահմանափակմամբ պարզ կոշտ կախոցի պատճառով) կամ էլ տեղափոխել թափքի վրա։ Նույն անվավոր շարժամասը թույլ է տվել ականանետը տեղաշարժել անձնակազմի ուժերով՝ ձեռքերով բռնելով պոչամասից, ինչը եղել է ոչ սովորական այդպիսի հզորության հրետանային համակարգի համար։

Կրակոցը կատարվում է ականի զանգվածի տակ կապսուլի կուտակմամբ, կամ էլ ձգանային մեխանիզմի օգնությամբ՝ հզոր լիցքով հրաձգության ժամանակ անվտանգության ապահովման նպատակով։ Լիցքը տեղակայվել է ականի պոչամասում. հեռահարության ավելացման համար գոյություն են ունեցել լրացուցիչ լիցքեր կտորե լիցքապարկում, որը ձեռքով ամրացվում է պոչամասին։ Արագաձգությունը հասել է րոպեում մինչև 15 կրակոցի։

Պատկերասրահ խմբագրել

Շահագործող երկրներ խմբագրել

Նախկին օպերատորներ խմբագրել

  •   ԽՍՀՄ – ընդունվել է Կարմիր բանակի սպառազինության մեջ 1939 թվականի փետրվարի 26-ին, զորքերին սկսել է մատակարարվել 1940 թվականի հունվարին՝ խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ։
  •   Երրորդ Ռայխ – ռազմավարային ականանետներն օգտագործվել են վերմախտի կողմից և ընդգրկվել պահակա-ոստիկանական կազմավորումների սպառազինության մեջ ԽՍՀՄ օկուպացված տարածքում։ 1938 թվականի նմուշի ականանետներն օգտագործվել են 12.0-cm Granatwerfer 378(r) անվանումով, 1940 թվականի նմուշի ականանետները՝ 12.0-cm Granatwerfer 379(r) անվանումով։ 1943 թվականի սկզբին՝ խորհրդային ռազմավարային նմուշների ու ռազմավարային փաստաթղթերի ուսումնասիրումից հետո, վերմախտի համար սկսել է արտադրվել խորհրդային 120-միլիմետրանոց ականանետի պատճենը 12-cm Granatwerfer 42 անվանումով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hogg I. V. Twentieth-Century ArtilleryFriedman/Fairfax Publishers, 2000. — P. 176. — ISBN 978-1-58663-299-1
  2. 2,0 2,1 Б. Л. Ванников. Записки наркома // журнал «Знамя», № 1, январь 1988. стр.130-160
  3. Советский тыл в первый период Великой Отечественной войны / колл. авт., отв. ред. д. ист. н. Г. А. Куманев. М., «Наука», 1988. стр.41
  4. Стрелковый полк // Великая Отечественная война 1941—1945. Энциклопедия. / редколл., гл. ред. М. М. Козлов. М., «Советская энциклопедия», 1985. стр.692
  5. Советский тыл в первый период Великой Отечественной войны / колл. авт., отв. ред. д. ист. н. Г. А. Куманев. М., «Наука», 1988. стр.119
  6. генерал-полковник артиллерии И. И. Волкотрубенко. Боеприпасы и артиллерийское снабжение в Великой Отечественной войне // «Вопросы истории», № 11, 1972. стр.82-91
  7. Амурские арсенальцы // "Красная звезда" от 10 апреля 1987
  8. Оружие Победы 1941—1945 / под общ. ред. В. Н. Новикова. М., «Машиностроение», 1985. стр.82
  9. маршал артиллерии Г. Передельский. Борьба за огневое превосходство в годы войны // «Военно-исторический журнал», № 11, 1981. стр.19-25
  10. инженер-полковник А. Латухин. Миномёты Великой Отечественной войны // журнал "Техника молодёжи", № 9, 1971
  11. Military Balance 2017. — С. 201.
  12. Military Balance 2017. — С. 210.
  13. Military Balance 2017. — С. 212,224.
  14. Military Balance 2017. — С. 226.
  15. Military Balance 2017. — С. 228.

Գրականություն խմբագրել

  • Часть 1. // 120-мм миномёт образца 1938 года. Руководство службы. / Под ред. В. И. Королёва. — М.: Военное издательство Министерства обороны СССР, 1980. — 208 с.
  • А.Н. Латухин. Миномёты ведут огонь.. — М.: изд-во ДОСААФ, 1980. — 112 с.

Արտաքին հղումներ խմբագրել