Բացել գլխավոր ցանկը

Չուդ լիճ (ռուս.՝ Чудско́е озеро, այլ անվանումները՝ Պեյպսի և Պեյպուս; էստ․՝ Peipsi), խոշոր քաղցրահամ լիճ ՌԴ-ի և Էստոնիայի տարածքում, հանդիսանում է այսպես կոչված Չուդ-Պսկովյան համալիրի հյուսիսային մասը, կազմում է նշված համալիրի մոտ 73 %-ը[1]։

Picto infobox map.png
Չուդ լիճ
Peipsi / Чудское озеро

'
58°39′52″ հս․. լ. 27°31′30″ ավ. ե. / 58.6644° հս․. լ. 27.5250° ավ. ե. / 58.6644; 27.5250
Կոորդինատներ Կոորդինատներ: 58°38′16.05″ հս․ լ. 27°30′12.34″ ավ. ե. / 58.6377917° հս․. լ. 27.5034278° ավ. ե. / 58.6377917; 27.5034278
Երկիր Էստոնիա Էստոնիա
Ռուսաստան Ռուսաստան
Հայելու բացարձակ բարձրությունը 30 մ
Ավազանի մակերեսը 2613 կմ²
Ամենամեծ խորությունը 12,9 մ
Միջին խորությունը 7,5 մ
Թափվող գետերը Էմայիգի
Commons-logo.svg Վիքիպահեստում

Լճի մակերեսը կազմում է 2613 կմ²։ Հյուսիսային և արևմտյան ափերը պատկանում են Էստոնիայի տարածքին, արևելյանը Ռուսաստանին։ Լճի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 96 կմ, լայնություն մինչև 50 կմ։ Ընդհանուր թվով լիճ են թափվում ավելի քան 30 գետ ու վտակ, որոնք սնվում են ձնային և անձրային աղբյուրներից։

Լճում կա մոտ 20 տարբեր չափսերի կղզիներ, որոնցից ամենամեծը Ժելաչեկ կղզին է 7.8 կմ² մակերեսով։

Հայաստանում ամենատարածված ձկնատեսակ սիգը Սևանա լիճ է ներմուծվել 1924–1927 թվականներին՝ հենց Լադոգա և Չուդ լճերից, այնուհետև կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել