Չոռնիե Զեմլի արգելոց ( ռուս.՝ заповедник Чёрные земли. ռուսերենից թարգմանած՝ անվանումը նշանակում է «Սև հողեր»), արգելոց Ռուսաստանի Դաշնությունում՝ Կասպից ծովից դեպի հյուսիս - արեւմուտք։ Արգելոցի հիմնական մասը գտնվում է Մերձկասպյան իջվածքում։ Ստեղծվել է 1990 թվականին։ Սկզբնապես նպատակ էր դրվել արգելոցի հիմնադրմամբ նպաստել սայգա այծքաղի (Saiga tatarica) վտանգված պոպուլյացիայի պաշտպանությանը։ Բանն այն է, որ այդ ժամանակ Կալմիկիայի տնտեսությունը փլուզվել էր, և սայգաների թիվը աղետալի չափերով նվազել էր որսագողության ու ընտանի կենդանիների գերարածեցման հետևանքով առաջացած անապատացման պատճառով (որսագողերին գրավում էին սայգաների միսը և չինական բժշկության մեջ օգտագործվելու պատճառով մեծ պահանջարկ ունեցող եղջյուրները)։ Արգելոցում կան նաև թշշան կարապների, արոսների, մրտիմների, կռնչան ու գորշ բադերի և հազվագյուտ հավալուսնի գաղութներ։ Արգելոցը գտնվում է Կալմիկիայի Հանրապետության Չեռնոզեմելսկի շրջանում։ Այն ընդհանուր առմամբ 1219 կմ² տարածք է ընդգրկում իր երկու տեղամասում, որոնց կցված է 900 կմ² բուֆերային գոտի.[2][3]

Չոռնիե Զեմլի արգելոց
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան[1]
Մակերես1219 կմ²
Ձևավորում1990
Քարտեզ
Քարտեզ

1993 թվականից մինչև 2021 թվականը Չոռնի Զեմլիի արգելոցը համարվել է ՅՈՒՆԵՍԿՕկենսոլորտային արգելոցներից մեկը[4]։

Էկոտարածաշրջան և կլիմա խմբագրել

Չոռնիե Զեմլին գտնվում է Կասպյան ցածրադիր անապատային էկոտարածաշրջանի մեջտեղում, տարածաշրջան, որ ընդգրկում է Կասպից ծովի հյուսիսային և հարավ-արևելյան ափերը՝ ներառյալ Վոլգա և Ուրալ գետերի դելտաները հյուսիսային մասում։ Չնայած տեղումները համեմատաբար քիչ են (տարեկան 200 միլիմետրից պակաս), վայրի բնությանը սատարում են գետային համակարգերն ու հենց ծովը[5]։

Չոռնիե Զեմլիի կլիման զով կիսաչորային է ( Կյոպպենի կլիմայի դասակարգում BSk): Այս կլիման բնութագրվում է ջերմաստիճանի ինչպես օրական, այնպես էլ սեզոնային մեծ տատանումներով, տեղումների սակավությամբ[6][7]։

Արգելոցի թանգարանը խմբագրել

Արգելոցի վարչակազմի շենքում, որը գտնվում է Կոմսոմոլսկի ավանում, գործում է թանգարան, ուր տեղ են գտել արգելոցի տարածքում հայտնաբերված և ընդհանուր կամ մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող նյութեր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=RUS+15&mode=all
  2. «Chyornye Zemli Zapovednik (Official Site)» (ռուսերեն). Ministry of Natural Resources and Environment (Russia). Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  3. «Chyornye Zemli Zapovednik» (ռուսերեն). Ministry of Natural Resources and Environment (Russia). Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  4. «Biosphere reserves in Europe & North America» (անգլերեն). UNESCO. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Map of Ecoregions 2017» (անգլերեն). Resolve, using WWF data. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. Kottek, M., J. Grieser, C. Beck, B. Rudolf, and F. Rubel, 2006. «World Map of Koppen-Geiger Climate Classification Updated» (PDF) (անգլերեն). Gebrüder Borntraeger 2006. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Dataset - Koppen climate classifications» (անգլերեն). World Bank. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • William Riley, Laura Riley - Nature´s Strongholds. The World´s Great Wildlife Reserves. Princeton University Press. 2005. ISBN= 0-691-12219-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոռնիե Զեմլի արգելոց» հոդվածին։