Ջոնբոկջուկ, այս ուտեստը պատկանում է բրնձից պատրաստված շիլաների խմբին։ Այն պատրաստվում է սպիտակ բրնձից և ծովային կաղամարից։ Կաղամարը Կորեայում հեղինակավոր ուտեստ է։ Ջոնբոկջուկը Չեդժուդո կղզում հանդիսանում է որպես դելիկատես։ Այն ոչ միայն դելիկատես է, շատ սննդարար ուտեստ, որը օգտակար է հիվանդներին և ծերերին։ Ջոնբոկջուկը պատրաստվում է ինչպես մսից, այնպես էլ ներքին օրգաններից։ Պատրաստ վիճակում այն պետք է ունենա փղոսկրի գույն։

Ջոնբոկջուկ
Ջոնբոկջուկի բաղադրիչները
Կորեական խոհանոց
Ծագում
Ենթատեսակjuk?
Առաջացման երկիրԿորեա
Բաղադրամասեր
ՀիմնականՍպիտակ բրինձ, կաղամար
 Jeonbokjuk Վիքիպահեստում

Պատրաստման եղանակը խմբագրել

Կաղամարը խոզանակով մաքրելուց հետո բացում են, զգուշորեն առանձնացնում միսը ու օրգանները, մանր կտորների բաժանում և խորը ամանի մեջ տապակում քիչ քանակության քունջութի յուղի մեջ։ Այնուհետև ավելացվում է նախօրոք տաք ջրով թրջված բրինձը և կափարիչով փակելով ամանի բերանը թողնում եփվի։ Պատրաստի վիճակում ավելացնում են աղ և կորեական սոյայի սոուս։