Չոլկի (անգլ.՝ Chalky Island; (մաորի՝ Te Kakahu o Tamatea[1]), կղզի Նոր Զելանդիայում։ Վարչականորեն մտնում է Սաուտլենդ շրջանի մեջ։

Չոլկի
Տեսակկղզի
Երկիր Նոր Զելանդիա
Վարչատարածքային միավորՍաութլենդ
Մակերես5,14
Պահպանման տարածքFiordland National Park?
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

 
Չոլկի կղզի

Չոլկի կղզին տեղակայված է նորզելանդական Հարավային կղզու հարավ-արևմուտքում, Չոլկի-Ինլետ ծոցի մոտ։ Գտնվում է Պյուսեգուր ծայրամասից մոտավորապես 10 կմ հյուսիս-արևմուտք, Ուեստ-Քեյփ ծայրամասից 15 կմ հարավ-արևելք և Ինվերկարգիլ քաղաքից 140 կմ դեպի արևմուտք։ Չոլկիի մակերեսը 5,14 կմ քառակուսի է։ Մտնում է Ֆյորդլենդ ազգային այգու մեջ։

Կղզում բնակեցված է նորզելանդական հազվագյուտ թռչուններով, այդ թվում նաև դեղնագլուխ մուհուա, նորզելանդական թռչող թութակ, ինչպես նաև մողես։ Որոշ տեսակներ Չոլկի են բերվել տեղի մասնագետների կողմից[1]։

Պատմություն խմբագրել

Չոլկի կղզին հայտնաբերողը համարվում է բրիտանացի ճանապարհորդ Ջեյմս Կուկը, ով կղզին հայտնաբերել է 1773 թվականին։ XVIII դարի վերջին և XIX դարասկզբին կղզին ծառայել է որպես հիմք ծովային փոկերին որսելու համար։

Ներկա պահին կղզին համարվում է թռչունների արգելավայր։ 1999 թվականին Չոլկին դարձավ առաջին կղզին Ֆյորդլենդի ազգային այգում, որտեղ ամբողջությամբ ոչնչացվել է կզաքիսի ողջ տեսակը, որոնք այստեղ էին ներմուծվել եվրոպացիների կողմից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Saddleback recovery on Te Kakahu o Tamatea/Chalky Island» (անգլերեն). Fiordland Conservation Trust. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոլկի» հոդվածին։