«Չներվածը» (անգլ.՝ Unforgiven), ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի 13-րդ սերիան։ Նրա պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 11-ին։

Չներվածը
ՍերիալԳերբնականը
ՌեժիսորDavid Barrett?[1]
Լեզուանգլերեն
Կարծես կույս Մանեկեն 3. Հատուցում

Սյուժե խմբագրել

Բրիստոլ, Ռոդ Այլենդ նահանգ, մեկ տարի առաջ: Սեմյուել և Սեմ, պապ և թոռ վերադառնում են որսից գիշերային ճանապարհով։ Սեմը վիրավոր է, նրա վերնաշապիկը արյան մեջ է, սակայն նա ամբողջովին հանգիստ է։ Հանկարծակի մեքենան կանգնեցնում է այդտեղի ոստիկանը։ Սեմի վերնաշապիկի վրա արյուն նկատելով տղաներին ասում է, որ նստեն մեքենան։ Սեմը հանկարծակի սկսում է հարվածել ոստիկանին։

Մեր ժամանակներ: Սեմը, վերադառնալով դժոխքից, հեռուստացույց է նայում։ Նրա հեռախոսի վրա նամակ է գալիս առանց աշխարհագրական տվյալների։ Ըստ քարտեզի՝ նա կարծում է, որ դա Բրիստոլ քաղաքն է։ Սեմը պարզում է, որ այնտեղ մեկ շաբաթվա ընթացքում երեք կին է անհայտացել։ Կարծելով, որ դա որսորդներից մեկի օգնության կանչն է, Սեմը առաջարկում է Դինին այնտեղ գնալ։ Դինին այդ միտքը դուր չի գալիս, սակայն Սեմը ասում է, որ պետք է ստուգել։ Օգնության առաջին կանչը Սեմը գտնում է քաղաք մտնելիս։ Տեսնելով գովազդի ձողը, Սեմի գլխում հանկարծակի ինչ-որ պատկերներ են երևում, որոնք խուճապ են առաջացնում։ Սրճարանում մի աղջկա հետ հանկարծակի հանդիպումը, որը շատ տարօրինակ է ժպտում Սեմին, նրա մոտ ինտիմ հիշողություններ են հիշեցնում. մեկ տարի առաջ նրանց միջև կապ է եղել։ Սեմը սկսում է կասկածել, որ արդեն եղել է այդ քաղաքում։ Եվ ոչ թե մենակ, այլ Սեմյուելի հետ։ Այդ ամենում համոզվելու համար Դինը սեղանին մի նկար է գցում, որը հանել է միջանցքի պատից։ Դրա մեջ երջանիկ մի խումբ է, իսկ նրա ֆոնի վրա շատ պարզ երևում են պապը և թոռը։ Գործը շատ լուրջ է։ Դինը որոշում է գնալ այդտեղից։ Սակայն Սեմը, ի տարբերություն Դինի, չի պատրաստվում գնալ. նա պատասխանատվություն է զգում այդ անհայտացումների համար։ Դինը անհանգիստ է. հիշողությունները կարող են վնասել Սեմի գլխում տեղակայված պաշտպանիչ պատը, և այդ ժամանակ նրա ճակատագիրը շատ սարսափելի կդառնա։ Սակայն Սեմը այնքան համառ է, որ Դինը չցանկանալով համաձայնում է նրա հետ։ Նա գնում է անհայտացած աղջիկների տները։ Սեմը իր վրա է վերցնում ոստիկանությանը։ Սակայն այն պահին, երբ նա դեռ չէր հասցրել մտնել ոստիկանություն, նրան ձերբակալում է այն նույն ոստիկանը, որին նա մեկ տարի առաջ ծեծել էր։ Սեմի բոլոր բացատրությունները, որ նա ոչինչ չի հիշում, ոստիկանի մոտ միայն ծիծաղ են առաջացնում. «Դա դատարանին կպատմես»։

Երեկոյան Սեմի բանտախուցի մոտ մի անծանոթ կին գալիս։ Նա նրան անունով է դիմում և ահանջում է ասել, թե ինչ է տեղի ունեցել նրա ամուսնու հետ։ Սեմի գլխում հիժողությունների պատկերներ են երևում։ Նա միայն հիշում է, որ այդ կինը շերիֆի կինն է, և նա գիտի թե ինչ են անում որսորդները։ Նա հավաստեցնում է նրան, որ ոչինչ չի հիշում։ Եթե հիշեր, ապա կգա՞ր ոստիկանություն։ Հավատալով նրա հիշողության կորուստին, կինը հայտնում է իր անունը. Բրեննա Դոբս, և օգնում է նրան փախչել բանտից։ Եղբայրները հանդիպում են մի լքած տան մեջ, որտեղ իրենք կանգնել էին։ Դինը Սեմին մի շատ հետաքրքիր բան է ասում. անհայտացած աղջիկը ծանոթ էր իր հետ։ Ոստիկանական ալիքի նորությունը հետաքրքրում է եղբայրներին։ Եվս մեկ աղջիկ անհայտացել է։ Դինը որոշում է միայնակ աշխատել։ Նոր փախած Սեմը չպետք է խանգարի գործին։ Վերջին զոհը այն աղջիկն էր, որը աշխատում էր սրճարանում, և Դինը հասկանում է. բոլոր անհայտացածները Սեմի մոտիկ ծանոթներ էին, նրանց բոլորի հետ Սեմը մեկ տարի առաջ ինտիմ կապ է հաստատել, այդ ամենը թակարդ է։ Սեմին խաբում էին։ Դինը զանգում է Սեմին, սակայն վերջինս չի վերցնում հեռախոսը։ Նա գնում է Բրեյնե Դոբբսի մոտ, որպեսզի ծանոթանա մեկ տարի առաջվա այն հետազոտությունների հետ, որոնք շերիֆի այրին իր մոտ է պահում։

Բրեննայի տանը Սեմը կրկին ինչ-որ բաներ է հիշում։ Սկզբից նա տեսնում է իրեն և պապին. նրանք ազնվորեն պատմում են իրենց մասին սևամաշկ շերիֆ Դոբսին և նրա կնոջը։ Այդ ընթացքում Սեմը ասում է, որ ընտանիքը բեռ է որսորդի համար։ Ավելի ուշ թղթերը հանելով, և մի փոքր պարկ գտնելով, որի մեջ սպիտակ մազախուրց է գտնում, Սեմը հիշողությունների պատկերներ է տեսնում։ Նրանք Սեմյուելի հետ սարդ-մարդուն էին ցանկանում որսալ։ Բրեննայից վերցնելով փաստաթղթերով արկղը, Սեմը դուրս է գալիս տանից և վերջապես լսում է ձայնային փաստը։ Ճանապարհի վրա նա սարդոստայնի մի մեծ խուրց է տեսնում։

Այդ նույն սարդոստայնից կա նաև պարկի մեջ։ Արախնա կրկին այստեղ է։ Ուսին թեթև դիպչելը ստիպում է նրան շրջվել և հանել ատրճանակը։ Նա քիչ էր մնում կրակի Դինի վրա։ Դինը անհանգստացած է։ Միակ բանը որ նա ցանկանում է, տանել եղբորը այս քաղաքից ինչքան հնարավոր է շուտ։ Վինչեստերները միակ որսորդները չեն։ Սակայն Սեմը չի համաձայնվում։ Նա իրեն պարտավոր է զգում Բրեննայի և մյուս անհետացածների առջև։ Ընդ որում, մյուս որսորդները չգիտեն որտեղ փնտրել Արախնային, իսկ ինքը գիտի։ Նա պետք է միայն հիշի։ Դինը անհանգաստացած է։ Ինչպես Սեմը հիշի այն, ինչը պետք չէ հիշել։

Տեղանքի քարտեզը, նկարները, թերթերը կախված են պատերի վրա։ Կետից կետ են տարված պարանների մասերը։ Եղբայրները փորձում են վերստեղծել անցած տարվա իրադարձությունները։ Եվ Սեմը հանկարծ հիշում է։ Մեկ տարի առաջ։ Սեմյուելը ասում է, որ ոչինչ պարզ չէ Արախնայի կյանքի մասին և թե ինչպես կարելի է նրան սպանել։ Սեմը արագ գտնում է, թե որտեղ է նա ապրում, սակայն այդ տարածքը շատ մեծ է։ Միայն մեկ տարբերակ կա. պետք է նրան իրական մարդու միջոցով դուրս բերել։ Արախնան հետապնդում է 30 տարեկանից բարձր տղամարդկանց։ Ըստ տարիքի միակ տարբերակը շերիֆ Դոբսն է։ Որպեսզի Սեմը ոչինչ չասի Դոբսին և նա ոչինչ չիմանա, Սեմը նրան կանչում է անտառի մոտ գտնվող այգի։ Այդ ժամանակ որսորդները պատրաստվում են նստել և սպասել հրեշին։ Սակայն հրեշը հանկարծակի հարձակվում է, և որսորդները չեն հասկանում, թե ուր է նա տանում Դոբսին։ Սակայն Սեմը հանգիստ է. նա ի սկզբանե շերիֆի հեռախոսի GPS-ը միացրել էր։ Սեմյուելը շատ զարմացած է թոռի պահվածքով։ Նա հասկանալով դավաճանում է Դոբսին, որպեսզի գտնի Առախնայի ապրելու վայրը։ Սեմը համոզում է պապին, որ դա մեկ այլ տարբերակ էր։ Որսորդները գտնում են Արախնայի որջը և գտնում են բոլոր հինգ մարդկանց, որոնք փակված են բոժոժների մեջ։ Դոբսին Սեմը ըստ ձայնի գտնելով որսորդները ցանկանում են ազատել նրան, սակայն Արախնան գալիս է ետևից։ Սեմյուելը կրակում է նրա վրա մի քանի անգամ, սակայն դրանք սարդի վրա չեն ազդում։ Միայն մաչետեի հարվածը կարող է սպանել նրան, և Սեմը սպանում է նրան գլխին հարվածելով։ Սեմյուելը ցանկանում է ազատել մարդկանց, սակայն Սեմը ասում էր նրանք թունավորված կլինեն ինչ-որ թույնով։ Նրանք միևնույն է կմեռնեն, պետք է նրանց ազատել տանջանքներից։ Նա կրակում է բոլոր բոժոժների վրա, սպանելով Արախնայի զոհերին։

Մեր օրերը: Սեմը, շնչակտուր լինելով դուրս է գալիս իր հիշողություններից։ Նա ցնցված է այն բանի համար, թե ինչ է արել իր անհոգի մարմինը։ Վինչեստերները մոտենում են Բրեննայի տանը։ Դինը նկատում է, որ մառանում լույս է վառվում։ Որսորդները գնում են այնտեղ, և գտնում են Բրենային հատակի վրա, անկյունում նստած։ Մարդաձև հրեշը, որը նման էր շերիֆ Դոբսին, հարձակվում է ետևից և արագ հաղթում է նրանց։ Մի քանի րոպեից երկու եղբայրները արդեն բոժոժների մեջ ամուր սարդոստայնով փաթաթված են, դրսում մնում են միայն նրանց գլուխները։ Հին շերիֆը պատմում է, որ Արախնան տղամարդկանց առևանգել է ոչ սնվելու համար։ Նա նրանցից արուներ էր պատրաստում, որպեսզի հետագայում բազմանա։ Սարդի թույնը նրանց այնպիսի հրեշներ է դարձրել, ինչպիսիք որ Արախնան է։ Այդ պատճառով ոչ՛ պատրոնները և ոչ՛ էլ կրակը նրանց չէր հաղթում։ Դոբսը երկար է սպասել, որպեսզի վրեժ լուծի Սեմից։ Նա հաղորդագրություններ էր ուղարկում, առևանգում էր բոլոր կանանց, որոնք Սեմի հետ կապ են ունեցել, և այդ ամենը միայն նրա համար, որ սեմը քաղաք գա։ Առևանգված կանանց նա իր նման հրեշներ է դարձրել։ Չնայած որ Սեմը մեկ տարի առաջ սպանել է մեկ հրեշի, նա թույլ է տվել, որ ծնվեն մյուսները։ Այդ ընթացքում Դինը դժվարությամբ հասնում է ապակու մի կտորի, որը իր մոտ էր դրած։ Կտրելով սարդոստայնի հաստ շերտը նա հարմար պահի է սպասում, որպեսզի կարողանա հարձակվել, և երբ հրեշը շրջվում է, նա վերցնում է զենքը։ Կռիվ է ձևավորվում, Բրեննան օգնում է ազատել Սեմին և նա կարողանում է կտրել Դոբսի գլուխը։

Եղբայրները հավաքում են իրենց իրերը։ Դինը փորձում է հանգստացնել Սեմին։ Սեմի խոսքը հանկարծակի կտրվում է։ Այս օրերի լարվածությունը, հիշողությունները, մեղքի զգացումը սովորական կերպով չեն անցնում։ Էպիլեպսիայի նոպայի ընթացքում Սեմը ընկնում է գետնին։ Դինը վազում է նրա մոտ, բռնում է ուսերից և կանչում է։ Սեմը չի լսում։ Նա կրկին դժոխքում է, դժոխային վանդակում, կրակի մեջ, ողջ ողջ այրվում է։

Դերերում խմբագրել

Արձագանքներ խմբագրել

IGN-ը սերիան գնահատել է 10-ից 9 բալ։ Սերիան համարվում է հեռուստասերիալի լավագույն սերիաներից մեկը։ Նշվել է Ջարեդ Պադալեկիի դերասանական տաղանդը, որը խաղացել է անհոգի և լիարժեք Սեմին։ Ոչ մեծ մինուս է տրվել այն բանին, թե ինչպես են նրանք որսացել սարդին[2]։ TV Fanatic-ը սերիան գնահատել է 3,8 բալ 5-ից և նշել է, որ Սեմը առանց հոգու նման է T-1000 ռոբոտին, իսկ Մել Գիբսոնի հրեշ լինելու կատակը հրաշալի է եղել[3]։ TV equals նշել է, որ Սեմի սյուժետային կյանքը հիմնականում հետաքրքիր է և ըստ գրախոսի այդ ուղակի հրաշալի էր։ Արախնայի սյուժետային գիծը շատ թույլ է գնահատվել[4]։ GeekPeeks նշել է, որ այս սերիայում սպեզէֆեկտները այդքան էլ լավը չեն եղել[5]։ The A.V. Club նշել է, որ սերիայի պոտենցիալը այդքան էլ վատը չէր, սակայն այն չեն կարողացել իրականացնել պետք եկած ձևով[6]։ Tvovermind.com-ը ավելացրել է, որ Սեմի սյուժետային գիծը զարգանում է, և կցանկանային, որ նույնը զգացվի նաև Դինի մոտ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Diana Steenbergen (2011 թ․ փետրվարի 12). «Supernatural: «Unforgiven» Review». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. Sean McKenna (2011 թ․ փետրվարի 12). «Supernatural Review: «Unforgiven»». TV Fanatic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Kelly Gerlach (2011 թ․ փետրվարի 11). «SUPERNATURAL «Unforgiven» Review». TV equals. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. Claudia (2011 թ․ փետրվարի 20). «Supernatural 6.13: «Unforgiven» Review». GeekPeeks.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. Zack Handlen (2011 թ․ փետրվարի 11). «Supernatural «Unforgiven»». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. Clarissa (2011 թ․ փետրվարի 11). «Supernatural 6.13 «Unforgiven» Review». Tvovermind.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.