Չի-Չի (1957, Սիչուան պրովինցիայի վայրի բնություն - հուլիսի 22, 1972, Լոնդոնի կենդանաբանական այգի, Մեծ Բրիտանիա), հայտնի էգ պանդա[1]։ Այն չորս պանդաներից մեկն էր, որ ուղարկվեց Լոնդոնի կենդանաբանական այգի և ժամանակի հետ դարձավ Մեծ Բրիտանիայի բնակչության սիրելին[2]։

Չի-Չի
Տեսականազատության մեջ ապրող միջատներ
Սեռիգական
Ծնվել է1957
ԾննդավայրՍիչուան, Չինաստան
Սատկել էհուլիսի 22, 1972(1972-07-22)
Սատկելու վայրԼոնդոնի կենդանաբանական այգի, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Կենսագրություն

խմբագրել

1957 թվականի դեկտեմբերին՝ քոթոթ ժամանակ, նրան բռնել են Սիչուան պրովինցիայում։ 1958 թվականի հունվարին տարել են Պեկինի կենդանաբանական այգի։ 1958 թվականի մայիսին ավստրիացի բրոկեր-անիմալիստ Հեյնի Դեմերը փոխանակեց Աֆրիկայից սմբակավոր կենդանիների հավաքածուն Չի-Չիի հետ։ Նրան բերեցին Մոսկվայի կենդանաբանական այգի։ Մեկ շաբաթ անց տարան Բեռլինի կենդանաբանական այգի։ Նույն թվականին պանդային վաճառեցին ամերիկյան կենդանաբանական այգուն, սակայն ամերիկաչինական լարծավ հարաբերությունների պատճառով Չի-Չիի մուտքն ԱՄՆ արգելվեց։

Մինչ այդ Լոնդոնի կենդանաբանական միությունը բազմիցս հայտարարել էր, որ վայրի բնության շահերից ելնելով, պանդաներ ձեռք չի բերելու։ Սակայն, երբ Չի-Չիին արդեն բռնել էին, որոշեցին գնել այն։ Գնման համար տրված գումարի մի մասը տվեց Granada TV հեռուստաընկերությունը[3][4]։ 1958 թվականի սեպտեմբերի 26-ին Չի-Չին դարձավ Լոնդոնի կենդանաբանական այգու սեփականությունը։ Նա դարձավ նաև Մեծ Բրիտանիայի բնակչության սիրելին։ Կենդանաբանական այգու այցելուները սիրում էին նրան և հաճախ էին շոկոլադ հյուրասիրում[5]։

1960-ական թվականների վերջին Չի-Չին ուշադրության կենտրոնում էր։ Թերթերն անդրադառնում էին նրա և Մոսկվայի կենդանաբանական այգուց Ան-Անի հարաբերություններին։ Նրան մի քանի անգամ տարան Մոսկվա, որպեսզի նա բեղմնավորվի և սերունդ տա։ Սակայն զույգը ձագեր չունեցավ։ Չի-Չին մահացել է 1972 թվականի հուլիսի 22-ին։ Նրա մահը սգում էր ամբողջ երկիրը[2]։

Նշանակություն

խմբագրել

Չի-Չիի՝ Լոնդոնի կենդանաբանական այգում գտնվելու ժամանակ՝ 1961 թվականին, նրան տեսավ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հիմնադիրներից մեկը, գիտնական և նկարիչ-անիմալիստ սըր Փիթեր Սքոթը։ Նա նկարեց պանդային և որոշեց, որ այս բարեսիրտ, պաշտպանության կարիք ունեցող կենդանու պատկերը նոր հիմնադրամի համար հրաշալի խորհրդանիշ կլինի։ Այդ ժամանակվանից Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի խորհրդանիշը դարձավ Չի-Չի պանդան, իսկ նրա լոգոն դարձավ ամենաճանաչելի լոգոներից մեկն աշխարհում[6][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Michael R. Brambell, London Zoo’s Giant panda: Ailuropoda melatiolenca: 'Chi Chi', 1957—1972 Արխիվացված 2019-12-15 Wayback Machine. International Zoo Yearbook, Volume 14, Issue 1, pages 163—164. Published online 18 December 2007. The Zoological Society of London, 1985.
  2. 2,0 2,1 «London Zoo». Good Zoos. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. «блог о пандах — новости, фото панд, видео». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. Ramona Morris & Desmond Morris: The Giant Panda. Revised edition by Jonathan Barzdo. Papermac, London 1981, pp. 93-111, ISBN 0-333-32473-0
  5. «История больших панд в Великобритании». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. Strategic management for voluntary nonprofit organizations. Routledge. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. WWF: Giant Panda

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Heini Demmer, Ute Demmer & Erich Tylinek: Tschitschi der Bambusbär. Artia, Prague 1961.