Չին-հնդկական սահմանային պատերազմ (1962)

Չին-հնդկական սահմանային պատերազմ, բարձրլեռնային սահմանային տարաձայնություն Չինաստանի և Հնդկաստանի միջև 1962 թվականին։

Չին-հնդկական սահմանային պատերազմ
Թվականհուլիսի 20 1960նոյեմբերի 21 1962
Մասն էՍառը պատերազմ
ՎայրԱքսայչին, Արունաչալ Պրադեշ
ԱրդյունքԶինադադար
Հակառակորդներ
{{{2}}} Չինաստան{{{2}}} Հնդկաստան
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
80 00010 000—12 000
Ռազմական կորուստներ
722 զոհ, 1697 վիրավոր1383 զոհ, 1047 վիրավոր
Ընդհանուր կորուստներ
Քարտեզը ցույց է տալիս Հնդկաստանի և Չինաստանի պահանջները Աքսայ Չին շրջանում, Macartney-MacDonald գիծը, Foreign Office Line- ը, ինչպես նաև չինական ուժերի առաջընթացը, երբ նրանք գրավում էին տարածքները չին-հնդկական պատերազմի ընթացքում:

Պատճառները

խմբագրել

Նախկին Բրիտանական Հնդկաստանի և Տիբեթի միջև սահմանագծի չկարգավորված հարցը։ Վիճվող տարածքները բաժանվել են երկու մասի։ Նրանցից մեկը, 518 կմ² տարածքով, գտնվում էր Կաշմիր նահանգի հյուսիս-արևելքում, դրանցից հայտնի է, օրինակ Աքսայչինը[1]։ Երկրորդ վիճարկվող տարածքը գտնվում էր ժամանակակից Արունաչալ Պրադեշ նահագնի հյուսիսային մասում, զբաղեցնում է 82,88 հազ. կմ²՝ 700 կմ երկարությամբ ձգվելով սահմանային հատվածի վրա։

Երկրների միջև հարաբերությունների սրման պատճառներից մեկն այն էր, որ Հնդկաստանը հայտնաբերել է Չինաստանի կողմից կառուցված ճանապարհը Աքսայչինի միջով, որը, թերևս, կառուցվել է Տիբեթի մուտքի բարելավման համար, որտեղ իրավիճակը եղել է լարված։ 1960 թվականին Չինաստանը առաջարկում է Հնդկաստանին հանձնել արևելյան վիճահարույց տարածքը՝ արևմտյան մասում ազատության դիմաց[2]։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ չինական ներխուժման իրական պատճառը եղել է Հնդկաստանի՝ ապաստանի իրավունքով Դալայ լամա XIV-ին վերապահումը, ով փախել էր Տիբեթից, չինացիների գրավումից հետո[3].:

Տարաձայնության ընթացքը

խմբագրել

1960 թվականի հուլիսին տեղի է ունենում առաջին կրակային կոնտակտը ուժերի միջև՝ արևելյան վիճելի տարածքում, իսկ հոկտեմբերին եղել է ռազմական փոխգործողություն արևմտյն հատվածում։

  • 1962 թվականի Հոկտեմբերի 20ին ռազմական գործողությունները սկսեցին կատաղի բնույթ կրել։ Չինացիները հարձակվում են Հնդկաստանի դիրքերի վրա, Դոլի և Հինզենանի մոտ, այնուհետև հարձակվում են երկու ֆլանկից դեպի Թավանգ՝ Բումլայից հյուսիս և հարավից, որտեղ չինացիները հալածում էին հնդկական զորքերին, որոնք հեռանում էին Նյամկաչուից(Դոլայի մոտ)։ Այնուհետև ռազմական գործողություններում մի քանի օր հանգիստ է եղել։
  • Նոյեմբերի 14-մարտերի վերսկսումը, որոնք այդ ժամանակ ծավալվում էին արևելքում՝ Վալոնգի սեկտորում և Լադաքհայի հյուսիսում, որտեղ Չուշուլը և Ռեզենգ Լան ենթարկվել են չինացիների ծանր ռմբակոծությանը։
  • Նոյեմբերի 20-ին չինացիները ճնշում են Քաեմոնգի ամբողջ դիվիզիային և բառացիորեն ջախջախում են Հնդկաստանի 4-րդ հետևակային դիվիզիային։ Վալոնգի սեկտորը դարձել է վկան համահավասար և կապված այս անվերջանալի պատերազմների հետ։ Լադհաքայում այդ անորոշությունը չի դիտվել, որը ցուցադրվել է հյուսիս-արևելքում։ Այստեղ ընթացել են կատաղի մարտեր, հատկապես Ռեզենգ Լաում։
  • Նոյեմբերի 21-ին պեկինական ռադիոն հայտարարում է միակողմանի կրակի դադարեցման մասին. ԽՍՀՄ-ն չի աջակցում Չինաստանին և ընդունում է չեզոքություն՝ հակառակ Մաո Ցզե Դունի հաշվարկների,հուսալով, ինչպես միշտ, օգտագործել սովետական օգնությունը, իսկ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն սկսում են հրազենի մատակարարումը Հնդկաստանին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Maxwell N. India’s China War. Р. 38.
  2. Resistance and Reform in Tibet. P. 45.
  3. «Новые союзники или старые противники? — Великая Эпоха (The Epoch Times) — Актуальные новости и фоторепортажи со всего мира. Эксклюзивные новости из Китая». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.