Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Չինար Մամիկոնի Իսոյան (դեկտեմբերի 29, 1987(1987-12-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգչուհի, դաշնակահարուհի, հեռուստահաղորդավար, կոմպոզիտոր։

Չինար Իսոյան
Ծնվել էդեկտեմբերի 29, 1987(1987-12-29) (36 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան և  Ռուսաստան
Ժանրերջազ և փոփ
Մասնագիտություներգչուհի և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԿրթությունQ21278919? և Ռոստովի կոնսերվատորիա (2007)
Կայքchinarisoyan.ru

Կենսագրություն խմբագրել

Չինար Իսոյանը ծնվել է 1987 թվականին Երևանում, ճարտարապետ Մամիկոն Սարգիսի Իսոյանի և ինժեներ Մանիկ Ստեփանի Իսոյանի (ծննդյան ազգանունը՝ Սոֆոյան) ընտանիքում։ Վաղ հասակից տեղափոխվել է ծնողների հայրենի Դամալա գյուղ, որտեղ անցել է Չինարի մանկությունը։ Ութ տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով։

1995 թվականին Չինարը հաճախել է Դոնի Ռոստովի № 82 դպրոց, 8 տարեկանից սովորել է Պրոկոֆևի անվան թիվ 10 երաժշտական դպրոցում, նախ դաշնամուրի դասարանում, ապա`ակադեմիական վոկալ (օպերային երգեցողություն), հետագայում` կոմպոզիցիա և ջազ երաժշտություն։ Երաժշտական դպրոցում սովորելու տարիներին մասնակցել է մարզային, համառուսական և միջազգային մրցույթների։ 2002 թվականին Մոսկվայի մեծ բեմում առաջին անգամ կատարել է Անուշի արիան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից[1]։

2003 թվականին ընդունվել է Ռոստովի արվեստի դպրոցի դաշնամուրի դասարան, որն ավարտել է 2007 թվականին։ Նույն թվականին սկսվել է երգչուհու երաժշտական կարիերան Ստեփանակերտում կայացած «Ընծա-2007» երիտասարդ կատարողների մրցույթում։

2007 թվականին երաժշտական դպրոցում դասավանդել է դաշնամուր։ 2007 թվականին բյուջետային հիմունքներով ընդունվել է կոնսերվատորիայի «Երաժշտական արտադրությունը շոու բիզնեսի ոլորտում» ֆակուլտետ։ 2012 թվականին ավարտել է կոնսերվատորիան։ 2013 թվականին մասնակցել է «Հայաստանի ձայնը 2» նախագծին։

Հյուրախաղերով հանդես է գալիս Ռուսաստանում, Հայաստանում, Հունաստանում։

Կրթություն խմբագրել

  • Ռոստովի արվեստի պետական քոլեջ, դաշնամուրի դասարան, 2007
  • Ռոստովի Ս. Վ. Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիա, 2012
  • Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ինստիտուտ, 2016

Սկավառակագրություն խմբագրել

  • "Игра жизни", 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ցանկանում եմ, որ հրաշքներ լինեն այն մարդկանց հետ, որոնք դրանց չեն հավատում». Չինար Իսոյան (ֆոտո)». Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել