«Չինարի» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Չինարի գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1992 թվականին ջոկատի մի խումբ ազատամարտիկներ ծառայության են անցել գյուղում տեղակայված ՊՆ գումարտակում (հրամանատար՝ Ս. Վանյան)։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Տավուշի (Չինարի, Արծվաբերդ, Այգեձոր) շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Միրզոյանը (ընդհանուր հրամանատար), Ա. Սաղոյանը, Ա. Ջուլհակյանը, Ա. Մակարյանը, շտաբի պետ՝ Ա. Ապետյանը։ Զոհվել է 4 ազատամարտիկ։ Գյուղի միջնակարգ դպրոցը կոչվել է զոհված ազատամարտիկ Վ. Սաղոյանի անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։
|