Չիխորի ճակատամարտ
Չխորի ճակատամարտ (վրաց.՝ ჩიხორის ბრძოლა), Վրաստանի քաղաքացիական պատերազմի շրջանակներում Իմերեթի և Վրաց թագավորությունների միջև բռնկված ունեցած ճակատամարտ, որն անմիջականորեն նպաստում է գործող կենտրոնական իշխանության թուլացմանն ու անկմանը։
Պատկեր:- | |
Թվական | օգոստոս, 1463 թվական |
Մասն է | Վրաստանի քաղաքացիական պատերազմ |
Վայր | Չիխորի ամրոցի շրջակայք, Արգվեթ, Իմերեթի երկրամաս |
Արդյունք | Իմերեթի թագավորության հաղթանակ |
Հակառակորդներ | |
Իմերեթի թագավորություն | Վրաց թագավորություն |
Հրամանատարներ | |
Բագրատ VI, Իմերեթի արքա | Գիորգի VIII, վրաց թագավոր |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Ճակատամարտը տեղի է ունեցել 1463 թվականի օգոստոսին՝ Իմերեթի Արգվիթ երկրամասում, Չիխորի ամրոցի շրջակայքում։ Միմյանց հետ առճակատվում էին Իմերեթի արքա Բագրատ VI-ի և Վրաց թագավոր Գիորգի VIII-ի ռազմական ուժերը։ Պատերազմող կողմերից առաջինի պաշտպանությամբ հանդես էին գալիս նաև Վրաստանի ավատատիրական մասնատվածության արդյունքում ձևավորված Մեգրելիայի, Գուրիայի, Աբխազիայի և Սվանեթի իշխանությունները։
Ճակատամարտ
խմբագրել15-րդ դարում Վրաց թագավորությունը խիստ թուլանում է, մեծապես՝ երկրի սահմաններն ասպատակող թյուրքական քոչվոր ցեղերի դեմ մղվող շարունակական պատերազմների հետևանքով։ Վախթանգ IV-ի կառավարման տարիներին թուրքմենները` Շահ Ջահանի գլխավորությամբ երրորդ անգամ ներխուժեցին Վրաստանի տարածք։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Ախալցխայում, սակայն թուրքմեններին չի հաջողվում նվաճել Վրաստանը։ 1446 թվականին արքան մահանում է և գահընկեց լինում։
Նրա մահվանից հետո երկրում սկսվում է քաոսային վիճակ, քանի որ արտաքին թշնամու սպառնալիքի ներքո երկրում բռնկվում է երկպառակտչություն։ Կենտրոնական իշխանության դեմ պայքարի գլխավոր գործիչը Իմերեթի արքա Բագրատն էր, ով նպատակ ուներ գերիշխող դիրք զբաղեցնել ամբողջ Վրաստանում։
Վախթանգին հաջորդում է իր որդին՝ Գիորգին, ով ցանկանում էր շուտափույթ կերպով ստեղծել կենտրոնացված վրացական պետություն։ Շուտով այս նպատակի իրականացման ճանապարհին հակասություններ են ստեղծվում Իմերեթի արքա Բագրատի հետ, որն էլ վերածվում է քաղաքացիական պատերազմի։ 1463 թվականին Իմերեթի մարզի Արգվեթ երկրամասում՝ Չիխորի ամրոցի շրջակայքում, իմերեթական բանակը՝ դաշնակիցների զինակցությամբ, ջախջախում է Գիորգիի կայազորներին։
Այսպիսով, նման պարտությունը էլ ավելի է խարխլում թշնամիների հարձակումներից հյուծված թագավորության դիրքերը և ի վերջո որոշ ժամանակ անց հանգեցնում վերջինիս անկմանը։ Հակամարտության ավարտին կողմերի միջև կնքվում է համաձայնագիր, որով Գիորգին ճանաչում էր Իմերեթի թագավորության, ինչպես նաև Մեգրելիայի, Գուրիայի, Աբխազիայի և Սվանեթի անկախ իշխանությունների սուվերենիտետը[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition. Indiana University Press, 0-253-20915-3
- ↑ Toumanoff, Cyril (1949–51). The Fifteenth-Century Bagratids and the Institution of Collegial Sovereignty in Georgia. Traditio 7: 192.