Չիլլա Մոլնար
Չիլլա Անդրեա Մոլնար (հունգ.՝ Csilla Andrea Molnár, հունվարի 20, 1969, Կապոշվար, Հունգարիա - հուլիսի 10, 1986, Ֆոնյոդ, Սոմոգի, Հունգարիա), գեղեցկության թագուհի, «Միսս Հունգարիա 1985» մրցույթի հաղթող։
Չիլլա Մոլնար | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1969 |
Ծննդավայր | Կապոշվար, Հունգարիա |
Մահացել է | հուլիսի 10, 1986 (17 տարեկան) |
Մահվան վայր | Ֆոնյոդ, Սոմոգի, Հունգարիա |
Գերեզման | East cemetery in Kaposvár |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Կայք | molnarcsilla.hu |
Csilla Molnár Վիքիպահեստում |
1986 թվականին մասնակցել է Մալթայում անցկացված «Միսս Եվրոպա» մրցույթին և գրավել 3-րդ տեղը։
1986 թվականի հուլիսի 10-ին լիդոկաինի մահացու չափաբաժին խմելով՝ վերջ է տվել իր կյանքին[1][2][3][4][5]։
Նրա հիշատակը հարգելով՝ Հունգարիայում 1986—1988 թվականներին հրաժարվել են գեղեցկության մրցույթներ անցկացնելուց։ Մոլնարի կյանքի ու մահվան, գեղեցկության ճակատագրական մրցույթի հանգամանքների մասին հրատարակվել է Շանդոր Ֆրիդերիկուշի «Isten óvd a királynőt! – a felszabadulás utáni első – eddig egyetlen – magyar szépségkirálynő, Molnár Csilla Andrea életének és halálának hiteles dokumentumai» («Աստված պահի թագուհուն») փաստագրական գիրքը[6], նկարահանվել ու թողարկվել է Անդրաշ Դյորի և Լասլո Հարթայիի «Szépleányok» («Չքնաղ աղջիկներ») մեկուկես ժամանոց վավերագրական կինոնկարը[7][8]։
Չիլլայի կյանքի ու մահվան հանգամանքները շարունակում են արժանանալ հունգարական մեդիայի ուշադրությանը[9][10][11]. նրա ծննդյան 50-ամյակի կապակցությամբ հունգարական մի շարք թերթեր դարձյալ անդրադարձել են այդ թեմաներին[12][13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Miss Hungary Commits Suicide». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Egy királylány tragédiája». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Álmodj, királylány — Molnár Csilla halála (1986)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Épp 30 éve nyert szépségversenyt a tragikus sorsú Molnár Csilla». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Öngyilkosság, börtön, korai halál Molnár Csilla családjában». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Catalogue record for "Isten óvd a királynőt!". WorldCat. OCLC 18608329. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Pretty Girls - 1 Sheet Soviet Movie Poster». Post-Soc: Film posters from beyond the iron curtain. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Pretty Girls». BBS Research Archive. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ Nora Engel (2015 թ․ հոկտեմբերի 5). «[TRANSLATED] "If he lived, maybe he would be most sorry for what happened" - Csilla Molnár's tragedy». Vou.hu. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «[TRANSLATED] Why do some people think that Csilla Molnár did not die?». Blikk. August 2015. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «[TRANSLATED] Thirty-three years ago, the tragic fate of Csilla Molnár was crowned». 168 Óra. 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «[TRANSLATED] Today it would be 50 years for the tragic queen of beauty, Csilla Molnár». 168 Óra. 2019 թ․ հունվարի 20. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ Zsuzsa Scherer (2019 թ․ հունվարի 26). «[TRANSLATED] The suicide beauty queen was a testimony of her love: Csilla Molnár's secret diary was stolen». Blikk. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլլա Մոլնար» հոդվածին։ |