Գեղամ Չիլինգարյան
(Վերահղված է Չիլինգարյան Գեղամից)
Գեղամ Սմբատի Չիլինգարյան (հունվարի 2, 1962[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1998)։
Ծնվել է | հունվարի 2, 1962[1] (62 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1986) |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1986)։ 1986-1995 թվականներին աշխատել է Դիլիջանի քաղաքային, Երևանի հանրապետական հիվանդանոցներում, 1995 թվականից «Մալաթիա» բժշկական կենտրոնի ծննդատան վերակենդանացման բաժանմունքի վարիչ 1996-1998 թվականներին եղել է ՀՀ բանակի «Օմար» հոսպիտալի բուժծառայության պետ)։
1988 թվականի սեպտեմբերին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան, մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին, բուժօգնություն ցույց տվել հարյուրավոր հիվանդ և վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։ 1993 թվականին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղի ինքնապաշտպանությանը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |