Չիլիի վարչական բաժանում
Չիլին ունիտար պետություն է։ Անհրաժտշտության չափով պետական կառավարումը օրենքով ֆունկցիոնալ և աշխարհագրական առումով ապակենտրոնացված է ամեն վարչմիավորի համար։
Ժամանակակից բաժանում
խմբագրելՎարչականորեն Չիլին բաժանված է հետևյալ միավորների՝
- 15 Տարածաշրջաններ (regiones), վարչական բաժանման 1-ին աստիճան
- 54 Նահանգներ (provincias), վարչական բաժանման 2-րդ աստիճան
- 346 Համայնքներ (comunas), վարչական բաժանման 3-րդ աստիճան
Տարածաշրջաններ
խմբագրելՏարածաշրջանային կառավարությունը գլխավորում է ինտենդանտը (intendente), ում նշանակում է երկրի նախագահը։ Ինտենդանտի թեկնածությունը առաջարկում է Տարածաշրջանի նախարարության քարտուղարը (Secretaría Regional Ministerial կամ SEREMI)[1]: Տարածաշրջանի վարչությունը կազմված է տարածաշրջանային կառավարությունից, որի մեջ մտնում են ինտենդանտը և Տարածաշրջանային Խորհուրդը (Consejo Regional)։
Նահանգներ
խմբագրելԱմեն նահանգի կառավարությունը և վարչությունը կազմված են նահանգային նահանգապետարանից (Gobernación Provincial), որոնք գլխավորում են երկրի նախագահի կողմից նշանակվող նահանգապետեչը (gobernador)։ Նա իրականացնում է իր լիազորությունները տարածաշրջանային ինտենդանտից եկող հրահանգներին համաձայն։ Նահանգապետի թեկնածությունը առաջարկում է Նահանգային Տնտեսական և Սոցիալական հարցերի Խորհուրդը (Consejo Económico y Social Provincial կամ CESPRO)։
Միակ բացառությունն է Սանտյագո նահանգը, որն իր գործունեության մեջ բացառում է նահանգային կառավարության ազդեցությունը։ Դրա փոխարեն, այդ հնարավորությունը ունի Սանտյագո մայրաքաղաքային տարածաշրջանի (Región Metropolitana de Santiago) ինտենդանտը, ով իրականացնում է նահանգի նահանգապետի ֆունկցիաները։
Համայնքներ
խմբագրելԱմեն համայնքի կամ համայնքների խմբերի տեղական կառավարություն միավորվում է մունիցիպալիտետների (իսպ.՝ municipalidad), որոնք կազմված են ալկալդից (իսպ.՝ alcalde) և ամեն 4 տարի ընտրվող Համայնքային խորհրդից (իսպ.՝ Consejo Comuna)։
Մունիցիպալիտետները կենտրոնական կառավարման ապակենտրոնացման ցուցանիշ են։ Նրանք ձևավորվում են Տնտեսական և Սոցիալական Համայնքային Խորհրդից (Consejo Económico y Social Comunal կամ CESCO), որը կազմված է համայնքի կարևորագույն կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներից։
Չիլիում այժմ կա 346 համայն և 345 մունիցիպալիտետ, քանի որ Կաբո դե Օրնոս (abo de Hornos) մունիցիպալիտետը կառավարում է միանգամից երկու համայնք՝ Կապե Օրնը (Cape Horn) և Անտարկտիկան (Antártica)։ Քարտուղարությունը Նոր համայնքների
Կան Քարտուղարության և Վարչական մարմինների (Subsecretaría de Desarrollo Regional y Administrativo կամ SUBDERE Արխիվացված 2008-08-20 Wayback Machine) կողմից կազմվող նոր համայնքներ ստեղծելու առաջարկներ
Ժամանակակից վարչական միավորների ցանկ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.