Չիլիի բնական պատմության ազգային թանգարան

Չիլիի բնական պատմության ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Historia Natural or MNHN), Չիլիի երեք ազգային թանգարաններից մեկը Չիլիի գեղարվեստի և Ազգային պատմության թանգարանների հետ միասին։ Գտնվում է Սանտյագոյի Կինտա նորմալ զբոսայգում։

Չիլիի բնական պատմության ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակpublic museum? և բնագիտական թանգարան
Երկիր Չիլի[1]
ՏեղագրությունQuinta Normal?[1]
ՀասցեInterior Parque Quinta Normal S/N
Հիմնադրվել էսեպտեմբերի 14, 1830[2]
ՀիմնադիրClaude Gay?[2]
Կայքmnhn.cl(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը Հարավային Ամերիկայի ամենահին բնական պատմության թանգարաններից մեկն է։ Հիմնադրվել է 1830 թվականի սեպտեմբերի 14-ին, ֆրանսիացի բնագետ Կլոդ Գեի կողմից, Չիլիի կառավարության հանձնարարությամբ։ Հիմնական ուղղվածությունն է եղել Չիլիի կենսաբանությունն ու աշխարհագրությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով մշակաբույսերն և հանքային պաշարները։ Թանգարանի ներկայիս շենքը կառուցվել է 1875 թվականին որպես Չիլիի միջազգային ցուցահանդեսի համար պալատ կամ տաղավար[3]։

1889 թվականին ստեղծվել են բուսաբանության, կենդանաբանության, հանքագիտության բաժինները։ Ազգային թանգարան տեղեկագիրը (Boletín դել Museo Nacional) առաջին անգամ հրատարակվել է 1908 թվականին և շարունակվում է տպագրվել մինչև այսօր Բնական պատմության ազգային թանգարան (Boletín del Museo Nacional de Historia) վերնագրով։

1906 թվականի օգոստոսի և 1927 թվականի ապրիլի երկրաշարժերը վնասել են թանգարանը[4]։ Ումբերտո Ֆունեսալիդա Վիլեգասը ղեկավարել է թանգարանը մինչև 1964 թվականին թանգարանի տնօրեն է դարձել Գրեյթ Մոստնին, ով թանգարանը ղեկավարել է մինչև 1982 թվական[5]։

Բաժիններ խմբագրել

Թանգարանն ունի 5 բաժիններ՝ բուսաբանության, կենդանաբանության, միջատաբանության, մարդաբանության և հնէաբանության։

Բուսաբանության բաժինը ներառում է 1830 թվականին թվագրվող, 3700 տեսակից բաղկացած հերբարիում։ Չիլիական տեսակների 90% նմուշները կարելի է տեսնել այստեղ։

Կենդանաբանության բաժնում կան տասնչորս հոլոտիպեր (holotype), հիմնականում Չիլիի ծովային և քաղցրահամ ջրերի ձկներ։

Մարդաբանության բաժնում ներկայացված է Կենտրոնական Չիլիի հնագիտությունը Ինկերի կայսրության և Չիլիի և Զատկի կղզու ժամանակակից կամ վերջերս բնաջնջված ժողովուրդների մշակութային նմուշների միջոցով։ Գործառույթներից մեկն է Պլոմո մումիայի խնամքը։

Թանգարանը գտնվում է Գրադարանների, արխիվների և թանգարանների տնօրինության ներքո (DIBAM)[6], որը համարվում է Չիլիի կրթության նախարարության ստորաբաժանում[7]։

 
Կենտրոնական սրահը, որտեղ ներկայացված է կապույտ կետի կմախքը

Ցուցադրություններ, հավաքածուներ խմբագրել

Թանգարանն ունի տասներկու մշտական ցուցադրություններ։

  • Չիլիի կենսաաշխարհագրություն, երկար թունելտ զբաղեցնում է առաջին հարկի գրեթե մեծ մասը
  • Ցամաքային էկոհամակարգերի ինտերակտիվ մանկական խաղեր
  • Կենտրոնական սրահի ցուցադրություն, այդ թվում կապույտ կետի 17 մետրանոց կմախք
  • Միներալներ
  • Միջատներ
  • Փափկամարմիններ
  • Մեզոզոյան դարաշրջանի ողնաշարավորներ
  • Չիլիի փայտանյութ
  • Չիլիի հնագիտություն
  • Խուան Ֆեռնանդես կղզեխումբ
  • Մշակութային մարդաբանություն, ներկայացված են այմարա, մապուչե, սելկնամ, ռապունի, կավեսկար, յամանա ժողովուրդները։
  • Պղնձի օգտագործում, Codelco-ի հավաքածու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 https://www.mnhn.gob.cl/historia-del-mnhn
  3. Juan Davud Murillo Sandoval. «DE LO NATURAL Y LO NACIONAL. REPRESENTACIONES DE LA NATURALEZA EXPLOTABLE EN LA EXPOSICIÓN INTERNACIONAL DE CHILE DE 1875». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. A flyer handed out at the museum.
  5. Grete Mostny, Memorial for the victims of National Socialism, University of Vienna, Retrieved 9 November 2015
  6. «LA COLECCIÓN, Y. NOMENCLÁTOR BASADO EN. "MUSEO NACIONAL DE HISTORIA NATURAL CHILE PUBLICACIÓN OCASIONAL N 64/2015"» (PDF). LA COLECCIÓN (Spanish). 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «dibam». Portal dibam (Spanish). 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիի բնական պատմության ազգային թանգարան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիի բնական պատմության ազգային թանգարան» հոդվածին։