Լյուդվիգ Չիժով
(Վերահղված է Չիժով Լյուդվիգից)
Լյուդվիգ Չիժով (ռուս.՝ Лю́двиг Алекса́ндрович Чижо́в, ապրիլի 25, 1936 - հունվարի 1, 2023), ռուս դիվանագետ։
Լյուդվիգ Չիժով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | ապրիլի 25, 1936 |
Վախճանի օր | հունվարի 1, 2023 (86 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
1960 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1960 - 1965, 1971 - 1977 թվականներին Ճապոնիայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1980 - 1986 թվականներին Ճապոնիայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 1986 թվականի հուլիսից մինչև 1987 թվականի օգոստոսը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության խաղաղօվկիանոսյան բաժնի վարիչ։
- 1987 թվականի օգոստոսից մինչև 1990 թվականի օգոստոսը եղել է ԽՍՀՄ ԱԳՆ Խաղաղ օվկիանոսի և Հարավ-Արևելյան Ասիայի երկրների վարչության պետ։
- 1990 թվականի օգոստոսի 7-ից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 6-ը Ճապոնիայում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 1996 թվականից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարականների դեսպան։ 1998 թվականին միաժամանակ եղել է Ռուսաստանի և Էստոնիայի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և ծովային տարածքների սահմանազատման հանձնաժողովի նախագահը։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա։
Դիվանագիտական աստիճան
խմբագրել- Արտակարգ և լիազոր դեսպան
Գրականություն
խմբագրել- Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. — М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993. — С. 709—710. — ISBN 5-86564-033-X
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента СССР от 07.08.1990 № 505 «О назначении тов. Чижова Л.А. Чрезвычайным и Полномочным Послом СССР в Японии»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 06.09.1996 № 1323 «Об освобождении Чижова Л. А. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Японии»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.