Չըրալը
Չըրալը (թուրքերեն՝ Çıralı), քաղաքատիպ ավան Թուրքիայի հարավարևմտյան մասում, Անթալիայի մարզում։ Գտնվում է Կեմերի մոտ[1][2] ։ 1980-ական թվականներին այստեղ արագ տեմպերով սկսեց զարգանալ զբոսաշրջությունը։ Հիմնականում Չըրալը գալիս են Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Հայաստանից, Վրաստանից և այլն։ Չըրալըի լողափը պահպանվում է շրջակա միջավայրի պաշտպանության եվրոպական միության կողմից։ Քաղաքի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Խոշոր հյուրանոցներ և ռեստորաններ այստեղ չկան։ Պլինիոս Ավագը նշում էր, որ տեղանքում, ըստ հունական լեգենդի, բնակվել է Քիմեռը։ Չըրալըի մոտ է գտնվում Մուսա լեռը։
Քաղաք | ||
---|---|---|
Չըրալը | ||
թուրքերեն՝ Çıralı | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Անթալիայի մարզ | |
Համայնք | Կեմեր | |
ԲԾՄ | 3±1 մետր | |
Կլիմայի տեսակ | միջերկրածովյան | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 500 մարդ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | (0090)+ 242+814xxxx | |
Փոստային ինդեքս | 079 80 | |
Ավտոմոբիլային կոդ | 07 | |
Պաշտոնական կայք | cirali.org | |
| ||
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Location». Сайт Cirali.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Sahil bölgesi». Официальный сайт организации Ulupınar Çevre Koruma, Geliştirme ve İşletme. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չըրալը» հոդվածին։ |