Չերվոնա ռուտա (փառատոն)

ուկրաինական երաժշտական փառատոն

Չերվոնա ռուտա, ժամանակակից երգի և երաժշտության համաուկրաինական երիտասարդական փառատոն է[1], որն անցկացվում է 1989 թվականից ի վեր երկու տարին մեկ անգամ։ Ի տարբերություն խորհրդային «Տարվա երգ» փառատոնի (ռուս.՝ Песня года)[1], որտեղ երբեմն ներկայացվում էր որևէ երգ Ուկրաինայից, Չերվոնա ռուտան թույլ տվեց ավելի շատ երգիչների և երգերի մասնակցություն։

Չերվոնա ռուտա
Տեսակերաժշտական փառատոն
Երկիր Ուկրաինա
ՎայրՉեռնովցի, Զապորոժիե, Դոնեցկ, Սիմֆերոպոլ, Սևաստոպոլ, Խարկով, Կիև և Մարիուպոլ
Առաջինը1989
ՀիմնադիրMinistry of Culture and Tourism of Ukraine?, Ministry of Education?, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարություն, Prosvita?, Ukraïnsʹka ekolohichna asot︠s︡iat︠s︡ii︠a︡ "Zelenyĭ svit"?, Մեմորիալ, Ուկրաինայի ժողովրդական շարժում, Ուկրաինայի գրողների ազգային միություն, Ujrainian Foundation of Culture?, Q12163647?, Q12122442?, Q12157875?, Q12107774? և Իվան Մալկովիչ
rutafest.art

Փառատոնը նվիրված է ուկրաինացի երգահան, կոմպոզիտոր և բանաստեղծ Վլադիմիր Իվասյուկին, որը ուկրաինական հանրաճանաչ Չերվոնա ռուտա երգի հեղինակն ու կոմպոզիտորն է։ Անունը կարող է վերաբերել Chervona ruta ծաղկող բույսերի առասպելական կամ իրական տեսակներին, որոնցից է մրտավարդը։

Պատմություն խմբագրել

Փառատոնի գաղափարն ու անվանումը պատկանում է լրագրող Իվան Լեպշային։ Այն իրականացրել են Տարաս Մելնիկը, Կիրիլո Ստեցենկոն, Անատոլի Կալենիչենկոն, Օլեհ Ռեպեցկին և Իվան Մալկովիչը։ Փառատոնը կարևոր դեր խաղաց ուկրաինական հանրաճանաչ երաժշտության վերածննդի գործում և նպաստեց 90-ականների ուկրաինական երաժշտական բումին[2]։

Մինչև սովետական բարեփոխումների սկիզբը, ինչպիսին էր Վերակառուցումը՝ 1986 թվականին, ամբողջ Խորհրդային Միությունում ռոք երաժշտությունը տաբու էր[1]։ Սակայն կային որոշ բացառություններ, ինչպես օրինակ, 1980 թվականի վրացական «Գարնանային ռիթմերը»[1]։ Տարածված էր հետևյալ արտահայտությունը․

  Այսօր դու ջազ ես նվագում (նկատի ունի նեգրերի կողմից ստեղծված կապիտալիստական Արևմուտքի ցանկացած երաժշտություն[3])), իսկ վաղը կվաճառես քո Հայրենիքը (ռուս.՝ Сегодня ты играешь джаз, а завтра Родину продашь)[4]  

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Serhiy Kharynovych. The first republican. What was the 1989 festival "Chervona Ruta" (Перший республіканський. Чим був фестиваль «Червона рута» 1989 року?) The Ukrainian Week. 2 January 2017
  2. «Festival Chervona Ruta Preserves Authentic Ukrainian Music». primetour.ua. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Excerpt from the Great Soviet Encyclopedia of 1952 (Выдержка из Большой Советской Энциклопедии за 1952 год: ДЖАЗ).
  4. Vladlen Ross. The nets of fate. The first love is as the first pancake (Сети судьбы. Первая любовь – как первый блин...). Chapter 8. Litres Publishing. 2 March 2019