Չեստեր Կարլսոն (անգլ.՝ Chester Carlson, փետրվարի 8, 1906(1906-02-08)[1][2][3], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - սեպտեմբերի 19, 1968(1968-09-19)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, փաստաբան և գյուտարար։ Նրան է պատկանում 20-րդ դարի հիմնական գյուտերից մեկի՝ էլեկտրոգրաֆիայի կամ պատճենահանման սկզբունքի գյուտի իրավունքը։

Չեստեր Կարլսոն
անգլ.՝ Chester Carlson
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1906(1906-02-08)[1][2][3]
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 19, 1968(1968-09-19)[1][2][3] (62 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Նյու Յորքի իրավաբանական դպրոց և Riverside City College?
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, patent attorney և գործարար
ԱշխատավայրԲելլի լաբորատորիա
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային գյուտարարների փառքի սրահ Հորացիո Ալջերի մրցանակ և Հոլիի մեդալ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

ԿենսագրությունԽմբագրել

Երիտասարդ տարիքում աշխատել է որպես իրավաբան-արտոնագրագետի օգնական, զբաղվել է հեղինակային իրավունքների պաշտպանության գործերով։ Մեծ քանակությամբ փաստաթղթերի, այդ թվում՝ բարդ գծագրերի պատճենահանման անհրաժեշտությունը Կարլսոնին հանգեցրել է «չոր» (հուն․՝ xeros) լուսանկար ստեղծելու անհրաժեշտության մասին մտքին (այսինքն՝ առանց բարդ դրսևորման գործընթացի)։ Իր հիմնական փորձարկումները, Ավստրիայի գործազուրկ փախստական Օտտո Կորնեի օգնականի հետ միասին, գյուտարարը անցկացրել է զոքանչի տրամադրած սենյակում։

Առաջին կնիքը Կարլսոնը և Կորնեյը ստացել են 1938 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Նյու Յորքի իրենց լաբորատորիայում[4][5]։ Այս տեխնոլոգիայի արտոնագիրը ստացվել է 1942 թվականի հոկտեմբերի 6-ին[6]։ Երկար ժամանակ Կարլսոնը անհաջող կերպով փորձել է ներդնել իր գյուտը՝ ապացուցելով, որ այն բացարձակապես անհրաժեշտ է բիզնեսի համար, սակայն նրան հերթով մերժել են 20 ընկերություններում՝ պատճառաբանելով, որ իր գյուտը չափազանց ծանր է և խիստ կեղտոտում է թերթերը, բացի այդ, մարդը կարող է զգալիորեն ավելի լավ հաղթահարել պատճենահանման խնդիրը։

Հաջողությունը գյուտարարին ժպտացել է 1944 թվականին՝ Օհայո նահանգում գտնվող Battelle Institute-ում։ Այնտեղ նրան առաջարկել են կատարելագործել տեխնոլոգիան և նույնիսկ ճշգրիտ բառ են գտել այդ գործընթացի անվան համար՝ «էլեկտրաֆոտոգրաֆիա»։ Դրանից հետո «Haloid Company» ընկերությունը ձեռք է բերել պատճենահանման ապարատների հետագա մշակման և արտադրության արտոնագիրը։ Հենց այդ ժամանակ է որոշվել, որ «էլեկտրաֆոտոգրաֆիա» բառը չափազանց գիտական է և կարող է վախեցնել պոտենցիալ գնորդին։ Ավելի լավ անուն գտնելու հարցում օգնություն է ցուցաբերել տեղացի բանասեր պրոֆեսորը։ Նա հորինել է «քսեոգրաֆիա»-ն (հին հուն․՝ ξερός «չոր» և γράφω «գրում եմ»), իսկ հետո հենց ինքը՝ գյուտարար Կարլսոնը, մտածել է բառը կրճատել մինչև պարզ՝ «քսերոքս» բառը։ Արդյունքում 1948 թվականին շուկայում հայտնվեցին առաջին պատճենահանման սարքերը՝ «Model A.» անվանումով։

1959 թվականին «Xerox 914» առաջին լրիվ ավտոմատ մոդելի թողարկումից հետո «Haloid» ընկերությունը վերանվանվեց «Xerox Corporation»-ի։

ՄրցանակներԽմբագրել

  • Էդվարդ Լենգստրետի կրծքանշան (1953)
  • Ջոն Սքոթի կրծքանշան (1964)
  • Հոլիի կրծքանշան (1968)

ՖիլմերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  4. «The Story of Xerography» (անգլերեն)։ Xerox։ 08/09/1999։ Վերցված է 2016-10-22 
  5. Alan Chodos։ «October 22, 1938: "Invention of Xerography" - This Month in Physics History» (անգլերեն)։ AMERICAN PHYSICAL SOCIETY News։ Վերցված է 2016-10-22 
  6. Патент США № 2 297 691 от 6 октября 1942. Electrophotography. Описание патента на сайте Бюро по регистрации патентов и торговых марок США

Արտաքին հղումներԽմբագրել