Չեսար (Ջեսար) Օրբելյան (ծննդյան և մահվան տարեթվերն՝ անհայտ), Օրբելյանների իշխանական տոհմի ներկայացուցիչ, իշխանաց իշխան, Լիպարիտ Օրբելյանի որդին[1]։ Ապրել է 13-14-րդ դարերում։

Չեսար Օրբելյան
Ազգությունհայ
Ծնողներհայր՝ Լիպարիտ Օրբելյան

Գործունեություն և ժառանգություն

խմբագրել

Չեսար Օրբելյանը հայտնի է որպես կառուցող և բարեգործ: Նա մեծ ներդրում է ունեցել Օրբելյանների տոհմի ունեցվածքի և շինությունների զարգացման մեջ։ Ըստ պատմական աղբյուրների, Չեսար Օրբելյանը կառուցել է մի շարք կառույցներ, որոնցից ամենահայտնին Օրբելյանների իջևանատունն է[2]:

Օրբելյանների իջևանատուն

խմբագրել
 
Օրբելյանների իջևանատուն

Օրբելյանների իջևանատունը կառուցվել է 1332 թվականին և ծառայել է որպես առևտրային ճանապարհների հանգույց՝ նպաստելով միջնադարյան Հայաստանի տնտեսական և մշակութային կյանքի զարգացմանը: Այս կառույցը կարևոր դեր է խաղացել միջազգային առևտրի մեջ՝ ապահովելով առևտրականների և ճանապարհորդների անվտանգությունը և հարմարավետությունը:

Չեսարի դարպաս

խմբագրել
 
Չեսարի դարպասը

Վայոց Ձորի մարզի Հորս գյուղում է գտնվում Չեսար Օրբելյանի իշխանական տունը, որը հայտնի է Չեսարի դարպաս անունով։ Այն կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և կանգուն է եղել մինչև 20-րդ դարի կեսերը։ Չեսարի դարպասը համարվում է 13-14 դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկը[3][4]։

Ընտանիք

խմբագրել

Չեսար Օրբելյանը Իվանեի որդի Լիպարիտ Օրբելյանի որդին է, Սմբատ Օրբելյանի եղբայրը, որը հիշատակվել է 14-րդ դարի երեք արձանագրություններում։ Չեսար Օրբելյանի մասին առաջին անգամ հիշատակվում է 1310 թվականի մի ձեռագիր հիշատակարանում։ Ապա Չեսարը հիշատակվում է Գլաձորի մի խաչքարի 1311 թվականի արձանագրությունում՝ որպես տեղի իշխան։ Թեև Ղևոնդ Ալիշանը գրում է, որ Չեսարը Սմբատ Օրբելյանի որդին է, սակայն Օրբելյանների իջևանատան դահլիճի արևելյան պատի արձանագրությունից պարզ է դառնում, որ նա իշխանաց իշխան Լիպարիտ Օրբելյանի որդին է, Սմբատի, Էլիկումի և Բուրթելի եղբայրը։ Չնայած արձանագրության մեջ հիշատակվում են միայն երեք եղբայրներ, սակայն Հովհաննեսը նույնպես Չեսարի եղբայրն է։ Չեսար Օրբելյանը հիշատակվում է նաև Հորս գյուղի մի խաչքարի 1349 թվականի արձանագրությունում[5]։

Չեսար Օրբելյանի կինը Վարդան Արծրունու դուստր Խորիշահն էր։ Նրանք ունեցել են 5 որդիներ՝ Սարգիս, Հովհաննես, Քուրդ, Վարդան և Իվանե (մահացել է մանուկ հասակում)[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Օրբելյանների քարավանատունը». blog.168.am. Վերցված է 2024-07-17-ին.
  2. «Քարավանատունը՝ Վարդենյաց լեռնանցքում». Հայաստանի Հանրապետություն. 2023-01-25. Վերցված է 2024-07-17-ին.
  3. hushardzantest. «Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2024-07-17-ին.
  4. LLC, Helix Consulting. «Չեսար Օրբելյանի պալատի պեղումների ժամանակ բացվել են ուշագրավ մանկական թաղումներ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024-07-17-ին.
  5. Կիրակոսյան, Գեղամ. ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏՈԻՆԸ X IV — XV ԴԴ (PDF). էջեր 57–58.
  6. Միրումյան, Ժիրայր (2016-08-20). «Օրբելյանների տոհմը». ՍՀՀԿ. Վերցված է 2024-07-17-ին.