Օրբելյանների իջևանատուն

Օրբելյանների իջևանատուն, պատմամշակութային հուշարձան Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղի վարչական տարածքում[2]։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան։

Օրբելյանների իջևանատուն
Տեսակիջևանատուն և մշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԱղնջաձոր, Վայոց ձորի մարզ,
ՎայրՎարդենյաց լեռնանցք
ԲԾՄ2410 մետր
Երկարություն26 մետր
Լայնություն13 մետր
Շինանյութբազալտ
Հիմնադրված է1332
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ

Վարդենյանց լեռնանցքի հարավային կողմում է՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի եզրին[2]Բնակավայրից ուղիղ գծով հեռու է 5․4 կմ դեպի հյուսիս[2]։ Պատմականորեն գտնվել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում։ Եղել է Մետաքսի ճանապարհի սպասարկման համար նախատեսված կառույց-իջևանատուն։

Պատմություն

խմբագրել

Կառուցվել է 1332 թվականին իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական արժեք։ 14-րդ դարի Հայաստանի համար ներկայացնում է նոր հորինվածք ու կառուցվածքային լուծում։

13-14-րդ դարերում, այժմյան Վայոց ձորի և Սյունիքի մարզերը պատկանում էին Սյունիքի իշխանությանը, որի տիրակալն էր Օրբելյանների տոհմը։ Վերջիններս Չինգիզ խանի թոռից ոչ միայն ետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես՝ շինարարությամբ։

Ճարտարապետական նկարագիր

խմբագրել

Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։ Հատկապես դա վերաբերվում է գլխավոր դահլիճի հատակագծին։ Դա 13x26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի։ Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով[3]։ Երկարությունը 35,5մ է, տարածքը՝ 298 քառ.մ։ Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում՝ ցուլ, արևմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։

Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում։ Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար մոտ հեռավորությունից, տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր։ Այդ պատճառով ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ։ Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս՝ շնորհիվ լույսի և ստվերի խաղի։ Քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում։

Քարավանատունն ավերվել է 15-16-րդ դարերում, հիմնովին նորոգվել է 1956-1959 թվականներին։ Ամբողջովին վերականգնվել է կտուրի սալածածկը, նորոգվել են հարավային պատը, ներսի խարխլված պատերն ու կամարները։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին։

Շենքի ճակատի երկու բարձրաքանդակները Օրբելյանների իշխանական տան զինանշաններն են[4]։

Նշանակություն

խմբագրել

Հիմնականում կանգուն մնացած և հստակ թվագրված քարավանատունը ՀՀ տարածքում պահպանված այն փոքրաթիվ հուշարձաններից է, որի գոյությունը խոսուն վկայությունն է Չինաստանից դեպի Միջերկրականի ափերը ձգվող միջնադարյան «Մետաքսի ճանապարհային մշակույթում» Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին՝ լրացնելով հայ և օտար մատենագիր աղբյուրներից հայտնի առևտրային և մշակութային փոխհարաբերությունների մասին տվյալները[5]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Սամվել Կարապետյան, «Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ և Սալլի գյուղերի պատմական հուշարձանները»․ Երևան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2019 թվական, ИСБН 978-9939-843-45-2
  3. «Սելիմի (Սուլեմայի) քարավանատուն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  4. Առավոտ. պատմությունը կպահպանեն
  5. «ama100.am | Հուշարձաններ». ama100.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.