Չեզոք գոտում

Վլադիմիր Վիսոցկու երգը

«Չեզոք գոտում», Վլադիմիր Վիսոցկու երգը պետական սահմանին տեղի ունեցած դեպքի մասին։ Գրվել է 1965 թվականի ապրիլին։ Անվանման տարբերակներն են. «Երգ չեզոք գոտու մասին», «Չեզոք գոտի», «Թուրքիայի կամ Պակիստանի սահմանին»։

«Չեզոք գոտում»
На нейтральной полосе
Վլադիմիր Վիսոցկիի երգը «Չեզոք գոտում» ալբոմից
Թողարկված1972
Ձայնագրված1965, ապրիլ
Ժանրհեղինակային երգ
Լեզուռուսերեն
ԼեյբլՄելոդիա
ՀեղինակՎլադիմիր Վիսոցկի
ԿոմպոզիտորՎլադիմիր Վիսոցկի

Նկարագրություն խմբագրել

Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործության մի շարք հետազոտողների կարծիքով երգի բովանդակությունը ողբերգական է. այն երկու սահմանապահների իրենց հարսանիքի նախօրեին զոհվելու մասին է, դեպքը տեղի է ունեցել երկու պետությունների անհեթեթ թշնամության պատճառով։ Սովետական սահմանապահի մոտ եկել էր հարսնացուն։ Կապիտանը որոշեց նրա համար ծաղիկներ հավաքել և նվիրել։ Սահմանի հակառակ կողմում նույն պատկերն է։ Երկկողմանի «ծաղկահավաքը» տեղի է ունենում «չեզոք գոտում», քանի որ չեզոք գոտում «անկրկնելի գեղեցկություն ունեցող ծաղիկներ են աճում»։

Պատմությունը հավանաբար պատմվում է ականատեսի աչքերով, որի խոսքը ազատ չէ խոսակցական լեզվից. «...Իսկ ձախ կողմում նրանց դիրքերն են...Նրանց ղեկավարին, ըստ ծանուցագրի, նույնպես կին է ժամադրել` խելառությունը բռնել էր...»: Պոետի ստեղծագործության հետազոտողներից մեկը` Յակով Կորմանը, ենթադրում է, որ երգի մեջ ծաղիկները կենցաղի գաղտնիքների մարմնավորումն են։ Քննադատների կարծիքով, երգը նաև փոխաբերություն է պարունակում սահմանների արհեստականության մասին։ Վիսոցկու ստեղծագործության ոչ բոլոր հետազոտողներն են համաձայն երգի մեկնաբանության հետ, որտեղ խոսվում է հերոսների զոհվելու մասին։ Ա. Կուլագինը «Նոր գրականության տեսություն» ամսագրում պնդում է, որ խոսքը միայն երազի մասին է։ Նրա կարծիքով, «երկու սահմանապահներն էլ կործանվել են ոչ թե ականից, այլ ծաղիկների բույրից»։

Ըստ մի վարկածի՝ երգը գրվել է իրական պատմության հիման վրա, որը տեղի է ունեցել Գյումրիի մոտակայքում՝ խորհրդա-թուրքական սահմանի "չեզոք գոտում"[1]։

Պատմություն խմբագրել

Ժամանակակիցների խոսքերով, Վիսոցկու կողմից երգ գրվել է Մոսկվա-Լենինգրադ գնացքում` 1965 թվականի ապրիլի 10-ին Նևայի ափին գտնվող քաղաքում «Թատրոն Տագանկայում» հյուրախաղերի ժամանակ։ Առաջին անգամ կատարվել է կոլեգաների առջև` փորձի ժամանակ։ Լենինգրադում այդ նույն հյուրախաղերի ժամանակ տեղի է ունեցել Վիսոցկու երկու մենահամերգները, որոնց ժամանակ երգը ներկայացվել է լայն հանդիսատեսին։ Հետագայում պոետը օգտագործել է այս ստեղծագործությունը ոչ միայն իր համերգային ներկայացումների ժամանակ. չեզոք գոտու մասին երգի հղումը ներկայացվում է Վիսոցկու հայտնի «Նա եղել է Փարիզում» երգի մեջ։

Պոետ Եվգենի Եվտուշենկոն «Չեզոք գոտում» երգն անվանել է Վիսոցկու ստեղծագործության ամենազիլերից մեկը։ Երգի կրկներգի բառերը նա կապում է Վիսոցկու մանկության հետ, երբ 1946-1949 թվականներին նա ապրում էր հոր` ՍՍՀՄ-ի զորքերի մայորի հետ Գերմանիայում։

Հակազդեցությունը ՍՍՀՄ-ի մամուլում խմբագրել

Ֆյոդոր Ռազակովն իր «Սովետական շրջանի խայտառակ իրադարձությունները» գրքում պատմում է Վիսոցկու վրա ղեկավարության ճնշող կողմերի մասին` կապված մամուլում նրա դեմ արված հրապարակումերի հետ, այդ թվում նաև 1968 թվականի հուլիսի 7-ին «Տյումենյան ճշմարտություն» թերթում գրված հոդվածի հետ, որն ստորագրել էր Տյումենի նահանգապետ Ե. Բեզրուկովը։ Հոդվածում Վիսոցկու մասին խոսվում էր որպես անվայելուչ և վատ երգերի հեղինակի, նրան վերագրվում էր երիտասարդությանը վարակելու, անվստահության մթնորոլորտ առաջացնելու և այլնի դեմ։ Հոդվածագրի կարծիքով Վիսոցկին հանդիսանում էր գաղափարական դիվերսանտ, որը փորձում է կոտրել դեռահասների, պատանիների ու աղջիկների հոգիները։ Որպես իր ասածների արտացոլում Բեզրուկովը ընթերցողների ուշադրությունն էր հրավիրում երիգի կրկներգի բառերին. «Իսկ չեզոք գոտում անսովոր գեղեցկության ծաղիկներ էին»։

Ռիմա Կազակովան հիշում է, որ «Չեզոք գոտում» երգի մասին կարծիք կար նաև, որ այն բարոյալքում է մեր սահմանապահներին։

Առաջին հրատարակությունը, թարգմանությունը այլ լեզուներով խմբագրել

  • Երգի բառերը առաջին անգամ հրատարակվել են Վիսոցկու կյանքի օրոք` 1977 թվականին, Փարիզում, «Ռուս գուսանների երգեր» հավաքածուում (հիմնադիր Վլադիմիր Ալլոյ)։
  • 1978 թվականի դեկտեմբերին հրապարակվել է հեղինակային երգերի տեքստերը, որոնք տապագրվել են «Մետրոպոլ» ալմանախի առաջին թողարկման մեջ։
  • 1984 թվականիներգը հրապարակվել է Չինաստանում` Վիսոցկու չինարեն թարգմանված յոթ բանաստեղծությունների թվում։
  • ՍՍՀՄ-ում երգը լույս է տեսել նույնանուն սկավառակի 8-րդ համարում` «Վիսոցկու համերգներին» (1989, փետրվար)։
  • 2013 թվականին Իսպանիայում լույս է տեսել «Zona Desmilitarizada» (ռուս.՝ «Չեզոք գոտի») գիրքը, որը պարունակում էր Վիսոցկու 42 երգերը թարգմանված։

Այլ կատարողներ խմբագրել

  • Բորիս Գրեբեշնիկովը հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ «Չեզոք գոտում» երգը իր առաջին հասարակական կատարումն է։
  • Գարիկ Սուկաչովը երգն առաջին անգամ կատարել է 2003 թվականին Կրեմլում։ Ավելի ուշ այն մտել է նրա «Պերեսվետի» (2005) և «Իմ Վիսոցկին» (2014) ալբոմների մեջ։
  • Վլադիմի Շախրինը երգը կատարել է 2015 թվականին անսամբլի ուղեկցությամբ։
  • Դմիտրի Պեվցովը երգը կատարել է 2016 թվականի նոյեմբերին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ашот Григорян, В поисках «нейтральной полосы», Lragir.am, 25.11.2019». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21] [22] }}

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Рычкова О., Лесин Е., Щербак-Жуков А. (2008 թ․ հունվարի 24). «Но коридоры кончаются стенкой...». Независимая газета. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Новиков В. (2011). «Высоцкий. Главы из книги». Журнальный зал. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  3. Jorge de Arco (2013 թ․ սեպտեմբերի 17). «Zona desmilitarizada. Vladímir Vysotski» (PDF) (իսպաներեն). ANDALUCÍA INFORMACIÓN. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  4. «Скан пластинки фирмы Мелодия «На концертах Владимира Высоцкого»» (PDF). ASProff. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  5. Рита Скитер (2014 թ․ հունիսի 27). «Гарик Сукачёв - «Мой Высоцкий» ***». InterMedia. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  6. Дюков М. (2014 թ․ հոկտեմբերի 8). «Гарик Сукачев «Мой Высоцкий», 2014 год». blatata.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  7. Едемская В. (2010 թ․ սեպտեմբերի 8). «Борис Гребенщиков: «Я увезу из Чернигова перо ангела»». Городской сайт Чернигова. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  8. Баканов К. (2015 թ․ փետրվարի 2). ««Дочурка узнает — обидится вдрызг». Закулисье «Своей колеи»». Собеседник. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  9. Vysotsky V. Zona desmilitarizada / Oleg Shatrov (tr.). — Ediciones Linteo S.L., 2013. — ISBN 978-84-96067-92-9
  10. Фокин П. Не кричи нежных слов, не кричи… / Н. В. Высоцкий, С. В. Жильцов, А. В. Максимов, В. Б. Назаров, Е. А. Трофимов. — СПб.: Амфора, 2012. — Т. 9. — С. 56—57. — 127 с. — (Владимир Высоцкий. Иллюстрированное собрание сочинений в 11 томах). — ISBN 978-5-367-02116-5
  11. Владимир Семенович Высоцкий : что? где? когда? : библиографический справочник (1960-1990 г.г.) / авт.-сост. А. С. Эпштейн. — Харьков : Прогресс ; Москва : Студия-Л, 1992. — С. 285. — 399 с. — 50 000 экз. — ISBN 5-87258-006-1
  12. Корман Я. И. Владимир Высоцкий. Ключ к подтексту. — 2-е изд. — Феникс, 2006. — С. 82—85. — 381 с. — (Авангард). — ISBN 5-222-08088-9
  13. Раззаков Ф. Скандалы советской эпохи. — ЛитРес, 2017. — 1693 с. — ISBN 9785425088208
  14. Дыханова Б. С., Крылов А. Е., Скобелев А. В., Шпилевая Г. А. Владимир Высоцкий: исследования и материалы 2007–2009 гг.: сборник научных трудов. — Воронеж: ВГПУ, 2009. — С. 190, 231. — 248 с. — ISBN 978-5-88519-533-1
  15. Цыбульский М. Владимир Высоцкий в Ленинграде. — СПб.: НП Международная Гильдия Мастеров, 2013. — С. 246. — ISBN 978-5-91542-210-9
  16. Томенчук Л. Высоцкий и его песни — приподнимем занавес за краешек // Музыкальная жизнь : журнал. — М.: Советский композитор, 1992. — № 9—10. — С. 27.
  17. Высоцкий В. Нерв / Вступ. ст. Р. И. Рождественского; Текстол. подгот. и примеч. А. Е. Крылова. — 5-е изд., испр. — Лотос, 1992. — С. 145, 198. — 206 с. — ISBN 5-86829-002-X
  18. Песни русских бардов / оформление Льва Нусберга. — Париж: YMCA-Press, 1977. — Т. 3. — С. 19. — 160 с.
  19. Марченко В. (2016 թ․ նոյեմբերի 30). «Дмитрий Певцов: «В Крыму буду самим собой, максимально»». Московский комсомолец в Крыму. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  20. Кулагин А. (2004). «В поисках жанра: Новые книги об авторской песне». Журнальный зал. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  21. «Все не так, ребята…»: Владимир Высоцкий в воспоминаниях друзей и коллег / сост. Кохановский И., предисл. Быков Д. — М.: АСТ, 2017. — С. 369—370. — 512 с. — (Великие шестидесятники). — ISBN 978-5-17-098692-7
  22. Высоцкий. Исследования и материалы. В 4-х томах. Том 1. Детство / сост. Бражников С. — М.: ГКЦМ В. С. Высоцкого, 2009. — Т. 1. — С. 312—325. — 397 с. — ISBN 978-5-9010-70-14-7