Չար փոքր բաները (անգլ.՝ Wicked Little Things), «Վամպիրների գիշերը» ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ս. Կարդոնեի սարսափ ֆիլմը, որի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերի 17-ին։

Չար փոքր բաները
անգլ.՝ Wicked Little Things
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ և զոմբիների մասին ֆիլմ
Թեմագերբնական
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյԷս Քարդոն
ՊրոդյուսերԲոազ Դևիդսոն
Սցենարի հեղինակJace Anderson?
ԴերակատարներLori Heuring?, Սքաութ Թեյլոր Քոմփթոն, Քլոե Գրեյս Մորեց, Ջեֆրի Լյուիս, Բեն Քրոս և Julie Rogers?
ԵրաժշտությունԹիմ Ջոնս
ՄոնտաժAlain Jakubowicz?
Պատմվածքի վայրՓենսիլվանիա
Նկարահանման վայրԲուլղարիա
ԿինոընկերությունSony Pictures Entertainment
Տևողություն96 րոպե

Կարգախոսը՝ «Այս անտառը սարսափելի գաղտնիք է պահպանում…»:

Սյուժե խմբագրել

Ամուսնու մահից հետո Կարենը, որպես ժառանգություն Փենսիլվանիայի հանքափորային քաղաքի մերձակայքում ստանում է մի փոքր կալվածք։ Նա և դստրերը՝ Սառան ու Էմման տեղափոխվում են այստեղ։ Տունը ընդարձակ և գեղեցիկ էր երևում, սակայն Կարենին ու իր աղջիկներին չեն լքում անբացատրելի անհանգստության զգացողությունը։ Հենց առաջին գիշերը Կարենն արթնանում է սառը քրտինքը ճակատին. երազում նա տեսել էր մահացած երեխաներ, որոնք, կարծես, մեր ժամանակից չեն։

Նկուղում կինը գտնում է հին թերթերի կտրանք և լուսանկարներ։ 1913 թվականին այստեղ տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն. գրեթե հարյուր տարի առաջ այստեղ եղել է մի հանքահոր, որի վրա աշխատել են երեխաները։ Բայց մի օր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում քանդվել է հանքփորը՝ իր մեջ թաղելով այստեղ աշխատող կենդանի երեխաներին։

Կարենը հասկանում է, որ իր մղձավանջներում նա տեսնում է այդ երեխաների դեմքերը։ Այդ ժամանակ փոքրիկ Էմման, ծառերի հետևում տեսնելով տարօրինակ ստվեր, հետևում է նրան՝ խորհրդային անտառում գնալով ավելի ու ավելի հեռու։ Կարենը իմանում է, որ Էմման իրեն նոր ընկերուհի է գտել՝ Մերիին, ով, պարզվում է, զոմբի է։

Դերերում խմբագրել

  • Լոռի Հերինգ — Կարեն Տաննին
  • Սկաուտ Թեյլոր-Քոմփթոն — Սառա Տաննին
  • Քլոյե Գրեյս ՄորեցԷմմա Տանին
  • Ջեֆրի Լյուիս— Հարոլդ Թոմսոնն
  • Բեն Կրոսս — Ահարոն Հենքսը
  • Մարտին ՄաքԴուգգալ — Ուիլյամ Կարլտոն

Ցուցադրություն խմբագրել

Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է 8 Films to Die For կինոփառատոնի ժամանակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wicked Little Things at Horrorfestonline.com (недоступная ссылка с 10-08-2013 [1417 дней] — историякопия)

Արտաքին հղումներ խմբագրել