Չարլզ Ֆոուլեր Սինգլթոն

ամերիկացի երգահան

Չարլզ Ֆոուլեր Սինգլթոն (անգլ.՝ Charles Fowler Singleton Jr.,սեպտեմբերի 17, 1913(1913-09-17)[1], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 1985(1985-12-12)[1], Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), հայտնի է որպես Չառլի Հոս Սինգլթոն, ամերիկացի երգահան, առավել hայտնի է «Strangers in the Night» և «Moon Over Naples» (ավելի ուշ՝ «Spanish Eyes») երգերի համահեղինակը լինելու համար[3][4]։

Չարլզ Ֆոուլեր Սինգլթոն
Ի ծնե անունանգլ.՝ Charles Fowler Singleton Jr.
Ծնվել էսեպտեմբերի 17, 1913(1913-09-17)[1]
Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 12, 1985(1985-12-12)[1] (72 տարեկան)
Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Ժանրերփոփ և jazz-funk?[2]
Մասնագիտություներգերի հեղինակ և երգերի հեղինակ
 Charles Singleton (songwriter) Վիքիպահեստում

Սինգլթոնը հազարավոր երգերի հեղինակ և համահեղինակ է։ «Անծանոթները գիշերվա մեջ» երգը առաջին հորիզոնականն է զբաղեցրել Billboard ամսագրում Ֆրենկ Սինատրայի կատարմամբ, իսկ «Իսպանական աչեր» երգը Էլվիս Փրեսլիի կատարմամբ վաճառվել է ավելի քան 3 միլիոն օրինակով[3]։

Կենսագրություն խմբագրել

Չառլզ Սինգլթոնը հաճախել է մի քանի դպրոցներ Ֆլորիդայում և ավարտել Ստենթնի ավագ դպրոցը (անգլ․՝ Stanton High School) 1935 թվականին։ Նա մշտապես հետաքրքված է եղել երաժշտությամբ և պարով և երբ ավարտեց դպրոցը արդեն փորձառու երգահան էր։ Նա նաև կազմակերպում էր միջոցառումներ տարբեր երաժշտական ներկայացումների համար, այդ թվում «April Frolics» ներկայացման համար, որը բեմադրվեց Ջեքսոնվիլի «LaVilla » գիշերային ակումբում։ Սինգլթոնը շարունակեց աշխատել Ջեքսոնվիլում մինչև 1940 թվականը[3]։

1950-ականների սկզբներին Սինգլթոնը տեղափոխվեց Նյու Յորք և ներկայացրեց իր գրած երգի բառերը Decca Records խմբի համար, որից հետո նա պաշտոնապես դարձավ երգահան։ 1954-ականներին նա սկսեց համագործակցել Ռոզ Մարի Մքքոյի հետ (անգլ․՝ Rose Marie McCoy) և զույգը սկզբում այնպիսի հաջողություններ գրանցեց Ռիթմ ընդ բլյուզ (անգլ․՝ R&B) ժանրում, ինչպիսիք էին օրինակ՝ Ջո Թըրների (անգլ․՝ Joe Turner) «Well All Right» երգը, Ֆեյ Ադամսի (անգլ․՝Faye Adams) «It Hurts Me to My Heart» համար մեկ R&B հիթը և Ռութ Բրաունի (անգլ․՝ Ruth Brown) «Mambo Baby» երգը[5]։

Սիգլթոնը և Մքքոյը նաև գրել են «Tryin' to Get to You» երգը[5], որը առաջին անգամ թողարկել է Վաշինգտոնյան The Eagles խումբը 1954 թվականին, բայց որն ավելի հայտնի է Էլվիս Փրեսլիի 1955 թվականին արված ձայնագրությամբ։ 1956 թվականին Սինգլթոնը և Մքքոյը արդեն ավելի հայտնի որպես Չառլի և Ռոզի ձայնագրեցին իրենց առաջին սինգլը[6]։

Սինգլթոնը երգեր է գրել բազմաթիվ հայտնի երգիչների համար, այդ թվում Փեթ Բունի (անգլ․՝ Pat Boone), Նեթ Քինգ Քոուլի (անգլ․՝ Nat King Cole), Էլլա Ֆիցջերալդի (անգլ․՝ Ella Fitzgerald), Բ․Բ․ Քինգի (անգլ․՝ B. B. King), Փեջի Լիի (անգլ․՝ Peggy Lee), Ջոնի Մեթիսի (անգլ․՝ Johnny Mathis), Ուեյն Նյութոնի (անգլ․՝ Wayne Newton), Էնդի Ուիլյամսի(անգլ․՝ Andy Williams) համար[3]։

Նրա ստեղծագործության ամենամեծ հաջողություններից էր Փեթ Բունի «Don't Forbid Me» երգը, որը 1956 թվականին զբաղեցրեց առաջին հորիզոնականը pop hit-ում[5]։ 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին Սինգլթոնը հիմնականում միայնակ էր ստեղծագործում և անգամ ձայնագրեց «The Big Twist Hits» ալբոմը, որը թողարկվեց 1962 թվականին[7]։

«Strangers in the Night» երգը տարածում գտավ նաև գործիքային տարբերակով անվանվելով՝ «Beddy Bye», որի հեղինակն էր Գերմանացի կոմպոզիտոր Բերթ Քեմփֆերթը։ Այն դարձավ «A Man Could Get Killed» ֆիլմի սաուդթրեկը։ Երբ Ֆրենկ Սինատրայի պրոդյուսեր Ջիմի Բոուենը լսեց երաժշտությունը առաջարկեց Քեմփֆերթին այն երգի վերածել, և Քեմփֆերթը դիմեց Սինգլթոնին և ամերիկացի կոմպոզիտոր, երգահան Էդի Սնայդերին օգնության համար։ Սինգլթոնը գրեց երգի բառերը, իսկ Սնայդերը գրեց երաժշտությունը, որն էլ հետո վերածվեց մեզ հայտնի «Strangers in the Night» երգին[8]։ Սինատրան ի սկզբանե երգը չէր հավանել, քանի որ առաջին փորձից պիտի հեռացվեր կիթառիստի սխալի պատճառով[8], բայց նա փոխեց միտքը երկրորդ փորձի ժամանակ, երբ իպռովիզացիա արեց ավելացնելով՝ «dooby-dooby-doo»[8]։ «Strangers in the Night» երգը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard Hot 100-ում և Adult Contemporary-ում 1966 թվականին[9]։

Սինգլթոնը և Սնայդերը միասին աշխատել են նաև Քեմփֆերթի այլ գործի՝ «Moon Over Naples» երաժշտության վրա վերածելով այն «Spanish Eyes» երգի, որը հաջողությամբ ձայնագրվել է Էլվիս Փրեսլիի, Ալ Մարտինոյի, Թոմ Ջոնսի, Խուլիո Իգլեսիասի և շատ այլ հայտնի երգիչների կողմից[3][4]։

Սինգլթոնը, ով նաև թողարկել է մի քանի պլատինե ալբոմներ մահացել է 1985 թվականին[3]։

Մի քանի աղբյուրներում Սինգլթոնին խառնում են Չառլի Սինգլթոն անունով մեկ այլ երաժշտի հետ, որը սաքսոֆոնիստ էր և ծնվել էր 1930 թվականին Կանզաս քաղաքում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Montreux Jazz Festival Database
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Charlie "Hoss" Singleton». Jacksonville Historical Society. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  4. 4,0 4,1 Huey, Steve. «Charlie Singleton». AllMusic. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 Songs written by Charles Singleton, MusicVf.com. Retrieved 8 November 2016
  6. "Don't Call The Wagon (Cause Nothin's Wrong With Me)", 45cat.com. Retrieved 7 November 2016
  7. "Charlie "Hoss" Singleton Combo – The Big Twist Hits", MusicVf.com. Retrieved 8 November 2016
  8. 8,0 8,1 8,2 Perrone, Pierre (2011 թ․ ապրիլի 6). «Eddie Snyder». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին. (subscription required)
  9. «Strangers in the Night – Frank Sinatra». Billboard. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  10. "Charlie "Hoss" Singleton", rocknroll-schallplatten-forum.de. Retrieved 8 November 2016